Կոնգրեսում անվտանգության հարցերով ճեպազրույցները դադարեցնելու որոշումն առաջացրել է մեղադրանքներ Ռուսաստանի հասցեին
Սպիտակ տունը հայտնել է Կոնգրեսում ընտրություններին օտարերկրյա միջամտության թեմայով ճեպազրույցների դադարեցման մասին, ինչը բարձրացրել է մեղադրանքների ալիք Դոնալդ Թրամփի վարչակազմի եւ Ռուսաստանի հասցեին, գրում է AFP-ը։
Մասնավորապես, Սպիտակ տանը մեղադրել են, որ նա թաքցնում է փաստը, որ Ռուսաստանն օգնություն է ցուցաբերում ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրման գործում։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն ու Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կոչ են արել ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ հետախուզական հանրույթին վերսկսել ճեպացրույցները։
«Եթե նրանք չցանկանան, մենք կդիտարկենք Ներկայացուցիչների պալատին հասանելի բոլոր գործիքներն այդ պահանջը պահպանելու համար»,-նշված է Փելոսիի եւ Շիֆի համատեղ հայտարարության մեջ։
Ընդ որում՝ Ադամ Շիֆի խոսքով՝ Կոնգրեսում անվտանգության հարցերով ճեպազրույցները դադարում են, քանի որ «Թրամփը չի ցանկանում, որ ամերիկացիներն տեղեկանան իր վերընտրման գործում Ռուսաստանի աջակցության ջանքերի մասին»։
Ավելի վաղ ԱՄՆ Ազգային հետախուզզության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը դիմել էր երկու կուսակցությունների բարձրաստիճան օրենսդիրներին պարզաբանելու տեղի ունեցած փոփոխությունները։
«Ես համարում եմ, որ այդպիսի մոտեցումը թույլ է տալիս առավելագույնս ապահովել, որ ընտրությունների անվտանգությունն ապահովելու վերահսկողության մասին տեղեկատվությունը սխալ չլինի եւ կանխարգելի օտարերկրյա միջամտությունը, ինչպես նաեւ չքաղաքականացվի»,-նշված է Ռեթքլիֆի նամակում։
Կոնգրեսի անդամների համար դեռեւս հասանելի կլինեն գաղտնի գրավոր զեկույցները, սակայն նրանք այլեւս չեն կարողանա հարցերով դիմել Ազգային հետախուզության ներկայացուցիչներին։