Աշոտ Թավադյան. ԵԱՏՄ-ն պետք է լուծի Վրաստանից Հայաստան երկաթուղու խնդիրը
ԵԱՏՄ-ն պետք է լուծի Վրաստանից Հայաստան երկաթուղու խնդիրը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
Նրա գնահատմամբ՝ հաշվի առնելով ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի հետ Ղազախստանի եւ Բելառուսի դրական հարաբերությունները՝ նպատակահարմար է այդ երկրներին ներգրավել այդ երկաթուղու հետ կապված խնդրի լուծման գործընթացին:
Նրա խոսքով՝ Վրաստանից Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերսկսկումը թույլ կտա զգալիորեն մեծացնել ԵԱՏՄ առեւտրաշրջանառությունը ոչ միայն Վրաստանում եւ Հայաստանում, այլ նաեւ Իրանում:
Նա նշեց, որ ԵԱՏՄ բոլոր երկրները հետաքրքրված են երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտային միջանցքների, ինչպես նաեւ առեւտրատնտեսական ուղղություններով էլեկտրացանցերի զարգացմամբ: