Գողություն՝ Երևանում. թալանել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
Երևանի բնակիչ 39-ամյա Էդիկ Սարիբեկյանը օգոստոսի 26-ին դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժին և հայտնել է, որ օգոստոսի 26-ին, ժամը 04։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Րաֆֆու փողոցի 57 հասցեում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանը եւ այնտեղից կատարել գողություն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Է. Սարիբեկյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված կրթահամալիրի փոխտնօրենն է, և այնտեղից գողացել են 2 նոութբուք, 1 ֆոտոխցիկ, 2 տեսախցիկ և 1 ձայնագրիչ։