Անտոնիո Բանդերասը բուժվել է կորոնավիրուսից
Իսպանացի դերասան ու Հոլիվուդի աստղ Անտոնիո Բանդերասը բուժվել է կորոնավիրուսից։ Այդ մասին նա հայտնել է Facebook-յան էջում։
«21 օր կարանտինին կարգապահությամբ հետեւելուց հետո կարող եմ ասել, որ հաղթահարել եմ COVID-19 վարակը։ Ես առողջացել եմ»,- գրել է Բանդերասը։
Դերասանը հայտնել է, որ մտածում է նրանց մասին, ովքեր չեն կարողացել բուժվել եւ նրանց մասին, ում ինքնազգացողությունն ավելի վատ է եղել, քան իրենը։
Ի դեպ, այն մասին, որ վարակվել է COVID-19-ով, Անտոնիո Բանդերասը հայտնել է օգոստոսի 10-ին՝ իր 60-ամյակի օրը։