Թրամփը դարձավ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական թեկնածու
Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու: Հանրապետականների ազգային համագումարում Թրամփն անհրաժեշտ 1237 քվեն հավաքել է մինչեւ հաշվման ավարտը:
«Մեծ պատիվ է լինել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի հանրապետական թեկնածու: Ես համառորեն կաշխատեմ և հուսախաբ չեմ անի ձեզ: Ամենից առաջ Ամերիկա՛ն»,- քվեարկության արդյունքները Twitter-ում մեկնաբանել է Թրամփը:
Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսը պաշտոնապես դարձել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու, գրում է Associated Press-ը: