«Վարպետ». Անահիտ Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Ավետ Բարսեյանի հետ
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է հաղորդավար, երգահան Ավետ Բարսենյանի հետ։
Instagram-ում հրապարակված լուսանկարում նրանք ջերմ գրկախառնված են։ «Վարպետ»,- հրապարակումը մակագրել է Անահիտ Սիմոնյանը՝ օգտագործելով «իմ ընկեր» հեշթեգը։ Երգչուհին սեւ զգեստ է ընտրել, բնական դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել է աքսեսուարը՝ վզնոցը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Անահիտը կրում էր սեւ երանգի տոպ։ Նա մեղմ ու բնական շպարով էր, վարսերն արձակված էին։ Հրապարակմանը կից նա ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Կարեւոր չէ՝ ինչ արագությամբ ես գնում դեպի քո նպատակը, կարեւորը կանգ չառնելն է․․․»։