Արցախում արդյունաբերության արտադրանքի ծավալը կրճատվել է 10,5 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 9,7 տոկոսով
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ կազմել է 97.4%: Ընդ որում, առաջին եռամսյակում ցուցանիշը ցուցաբերում էր կայուն աճ (107.7%), իսկ արդեն ապրիլին գրանցվել է կտրուկ անկում (87.8%), որը շարունակվել է եռամսյակի ընթացքում: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է Արցախի էկոնոմիկայի նախարարությունում:
Արդյունաբերության թողարկման ծավալը 2020 թվականի առաջին կիսամյակում կազմել է 59594.2 մլն ՀՀ դրամ, նախորդ տարվա համեմատ կրճատվելով 10,5 տոկոսով:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2020 թվականի առաջին կիսամյակում կազմել է 25500.4 մլն. դրամ: Նախորդ տարվա նկատմամբ համադրելի գներով այն նվազել է 9.7 տոկոսով: