Ինգուշեթիայում հայտարարել են հակաահաբեկչական գործողության ռեժիմ եւ ոչնչացրել երկու ահաբեկչի
Ապօրինի զինված խմբավորման երկու մասնակից ոչնչացվել է Ինգուշեթիայում՝ հակաահաբեկչական գործողությունների անցկացման գոտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է երկու ահաբեկիչ»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի խոսքով՝ զինված բախումների ակտիվ ընթացքն ավարտված է հակաահաբեկչական գործողության գոտում։ Նրա տվյալներով՝ այն տեղի է ունեցել գյուղի ծայրամասի մերձակայքում՝ բնակելի գոտում։ Տարածքը շրջափակված է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ինգուշեթիայում՝ հակաահաբեկչական գոտում հրաձգություն է։ Կիրակի առավոտյան Ինգուշեթիայում հայտարարել են հակաահաբեկչական գործողության ռեժիմ։