Տղամարդը բանկային սխալի հետևանքով 15 րոպեով միլիարդատեր է դարձել
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում հոգեբույժ Բլեզ Ագիրրեն, ով Bank of America»-ի հաճախորդ է, անսպասելիորեն միլիարդատեր է դարձել բանկային սխալի պատճառով, հայտնում է Bloomberg-ը:
Ագիրրեն բացեցել է իր հաշիվը եւ նկատել, որ այնտեղ 2,45 միլիարդ դոլար կա: Տղամարդը կրկին ստուգել է գումարը բջջային հավելվածում եւ ֆինանսական կազմակերպության կայքում, բայց ոչինչ չի փոխվել:
Ամերիկացին ենթադրել է, որ Bank of America-ի աշխատակիցները ինքնուրույն կնկատեն փոխանցման սխալը, սակայն հետո որոշել է զանգահարել հաճախորդների սպասարկման հարցերով մենեջերին, որպեսզի իմանա խորհրդավոր փողերի մասին: «Դա արտացոլման սխալ էր եւ ոչ ավելին: Այն շտկվել է»,- ասել է բանկի ներկայացուցիչ Բիլ Հոլդինը:
Ագիրրեն ավելի ուշ Twitter-ում գրել է, որ դա իր «խելահեղ հարստության 15 րոպեն էր»: