Օդանավը, որը Նավալնուն տեղափոխում էր ծանր վիճակում, Օմսկից Գերմանիա է ուղեւորվել
Օդանավը, որը Գերմանիա էր տեղափոխում ծանր վիճակում գտնվող քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն, Գերմանիա է ուղեւորվել Օմսկի միջազգային օդանավակայանից, այս մասին վկայում են Flightradar պորտալի տեղեկությունները։ Նա այնտեղ բուժումը կշարունակի Բեռլինի «Շարիտե» կլինիկայում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պորտալի տեղեկություններով՝ Օմսկի միջազգային օդանավակայանում օդանավը օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով 04:59-ին։
Հիվանդանոցի բժիշկների գնահատմամբ՝ Ալեքսեյ Նավալնու վիճակը, որում բլոգերը գտնվում է հինգշաբթիից, կայունացել էր, եւ ազգականների պնդումներից հետո որոշում է ընդունվել նրան Օմսկի հիվանդանոցից գերմանական կլինիկա տեղափոխելու մասին։ Հինգշաբթի Նյուրնբերգից Օմսկ էր ուղարկվել օդանավ Գերմանիա նրա հետագա տեղափոխման համար։ Սակայն Օմսկի հիվանդանոցի բժիշկները չէին կարծում, որ անհրաժեշտ է բլոգերին տեղափոխել, քանի նա կարող էր բուժումը շարունակել Օմսկի ստացիոնարում։ Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի խոսքով՝ գերմանացի բժիշկները համաձայնվել են, որ պացիենտի շտապ տեղափոխման անհրաժեշտություն չկա, առավել եւս, որ ավիաթռիչքը կարող է վտանգ ներկայացնել Նավալնու կենսական ցուցանիշներին։ Սակայն Նավալնու կինը պնդել է տեղափոխությունը։