Թուրքիայի իշխանությունները որոշել են մզկիթի վերածել ևս մեկ հին բյուզանդական տաճար
Թուրքիայի իշխանությունները որոշել են մզկիթի վերածել եւս մեկ հին բյուզանդական տաճար։ Երկիրի նախագահ Էրդողանի հրամանի համաձայն՝ Խորայի վանական համալիրի Ամենափրկչի եկեղեցին վերածվելու է մզկիթի։
Նախագահի հրամանում նշվում է, որ եկեղեցին փոխանցվել է Կրոնի գործերով վարչության (Diyanet) ենթակայությանը եւ վարչության ստեղծման ու պարտականությունների մասին օրենքի 35-րդ հոդվածի համաձայն բացվելու է մուսուլմանական ժամերգությունների համար, փոխանցում է Official Gazette-ը։
Այս քայլը նախաձեռնվել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու համանման որոշումից կարճ ժամանակ անց։
Խորայի Սուրբ Ամենափրկչի տաճարը, որը գտնվում է Ստամբուլի Ֆաթիհ շրջանում, կառուցվել է 4-րդ դարում որպես վանական համալիրի մաս։ Այն մզկիթի է վերափոխվել 1453 թվականին քաղաքը օսմանների կողմից գրավելուց հետո մոտ 50 տարի անց։ 1945 թվականին կառավարության որոշմամբ այն վերածվել է թանգարանի։
Եկեղեցու կարգավիճակը փոխելու մասին որոշումը հարցեր է առաջացնում այն կապակցությամբ, թե ինչ է լինելու դրա ընդարձակ բյուզանդական խճանկարների եւ որմնանկարների հետ։ Այս տաճարը եւս համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։