Օդի արտահոսքը չի սպառնում ՄՏԿ-ի անձնակազմին. NASA
ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերքի ուսումնասիրության ազգային վարչությունը (NASA) հաղորդում է, որ ՄՏԿ-ում օդի արտահոսքը դեռևս վտանգ չի ներկայացնում անձնակազմի համար:
«Արտահոսքը դեռ սեգմենտի թույլատրելի պարամետրերի սահմաններում է և անմիջական սպառնալիք չի ներկայացնում անձնակազմի կամ տիեզերակայանի համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ավելի ուշ հատուկ թեստի միջոցով հնարավոր կլինի պարզել, թե որ մոդուլում է տեղի ունեցել արտահոսքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային տիեզերակայանում տեղի է ունեցել օդի աննշան արտահոսք, անձնակազմին վտանգ չի սպառնում: Ըստ նախնական տվյալների, ապահերմետիկացումը տեղի է ունեցել ամերիկյան հատվածում: