Իսրայել Հակոբկոխյանը կոչ է անում համախմբվել իշխանությունների «ազգադավ ծրագրերի» դեմ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Աշխարհի բռնցքամարտի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը 6-րդ օրը դադարեցրեց հացադուլը, որը հայտարարել էր «Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին և անհատ գործիչներին» ուղղված կոչով՝ հավաքվել մի տեղ, քննարկել ստեղծված իրավիճակը, հատկապես՝ իշխանությունների «ազգադավ ծրագրերը», և ելքեր գտնել։
Նրան ամեն օր ընդդիմադիր գործիչներ էին այցելում և համոզում՝ դադարեցնել հացադուլը։
Երեկ բժիշկները ևս հորդորել էին դադարեցնել, քանի որ նրա առողջական վիճակն օրեցօր վատթարանում էր։ Երեկ վերջապես մարզիկը որոշել է դադարեցնել հացադուլը՝ անսալով իր ընկեր հոգևորականի և մի խումբ կանանց հորդորներին»։