ԱՄՆ-ը Ռուսաստանին տեղեկացրել է CHB-III պայմանագրի երկարաձգման իր պայմանների մասին
ԱՄՆ-ը Ռուսաստանին տեղեկացրել է CHB-III պայմանագրի երկարաձգման իր պայմանների մասին: Այժմ գնդակը Ռուսաստանի կողմում է: Այս մասին հայտարարել է սպառազինությունների վերահսկման հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Մարշալ Բիլինգսլին, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ այդ պայմանները ներառում են «Մոսկվայի կողմից փոքր հեռահարության միջուկային զենքի մեծացման» վերանայում:
«Ռուսաստանը գիտի մեր դիրքորոշումը: Եվ պետք է պարզել, թե արդյոք Մոսկվան քաղաքական կամք կդրսեւորի այդ գործարքի կնքման համար: Այժմ գնդակը Ռուսաստանի կողմում է»,-ասել է նա:
Վաշինգտոնում պնդւոմ են, որ նոր պայմանագրում պետք է լինի Չինաստանը, սակայն Բիլինգսլին մեղմել է այդ դիրքորոշումը՝ հայտարարելով, որ կստեղծվի կառույց, որը կօգնի ժամանակին ներառել Չինաստանը: