Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա...

Նույնիսկ Սևանի շուրջ զարգացումը համաչափ չէ. Նիկոլ Փաշինյանի այցը Գեղարքունիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ ծանոթացել մի շարք համայնքներում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։

Վարչապետի այցը մեկնարկել է Լճաշեն համայնքից. այստեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է Լճաշենի «Մանչուկ» մանկապարտեզը:

Նախակրթական հաստատության տարածքում շրջայցի ընթացքում վարչապետ Փաշինյանին ներկայացվել են կատարված աշխատանքները: Նշվել է, որ մինչ ծրագրի իրականացումը մանկապարտեզում գործում էր 3 խումբ, և երեխաների մի մասը հնարավորություն չուներ հաճախելու մանկապարտեզ: Վերանորոգումից և ընդլայնումից հետո կավելանա ևս 1 խումբ՝ 40 տեղով, և հաստատությունը կաշխատի լիարժեք՝ 120 տեղ ծանրաբեռնվածությամբ: Աշխատանքները վերջնական փուլում են, ավարտին կհասցվեն այս տարվա հոկտեմբերի վերջին: Հիմնանորոգման պայմանագրային արժեքը 18 մլն դրամ է, որի 65 տոկոսը հատկացրել է կառավարությունը, 35-ը՝ Լճաշենի համայնքապետարանը: Մարզպետ Գնել Սանոսյանը նշել է, որ 2018 թ. ՀՀ կառավարության հրատապ ծրագրով բարեկարգվել է մանկապարտեզի բակը: Իսկ ընդհանուր առմամբ 2019 և 2020 թթ. Լճաշենում 7 սուբվենցիոն ծրագիր է իրականացվել, այդ թվում՝ ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհները, կառուցվել է համայնքի երկրորդական փողոցների լուսավորության ցանց և ենթակառուցվածքների զարգացման այլ ծրագրեր:

Վարչապետի այցի հաջորդ կանգառը Գանձակ համայնքն էր: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գանձակի Բաղրամյան փողոցի ասֆալտապատման, ինչպես նաև համայնքի կենտրոնական հրապարակի հիմնանորոգման աշխատանքներին: Նշվել է, որ Գանձակի Բաղրամյան փողոցը հիմնանորոգվում է պետական միջոցներով։ Ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա վերջին, կավարտվեն այս տարվա սեպտեմբերին։ Ճանապարհի երկարությունը 2 կմ է, ասֆալտապատվող մակերեսը` 13000 քմ.։ Այս պահի դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 60 տոկոսը։ Ծրագրի պայմանագրային արժեքը 307 մլն 750 հազ. դրամ է: Իսկ համայնքի կենտրոնական հրապարակը վերակառուցվում է 14 մլն 500 հազ. դրամ պայմանագրային արժեքով սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2 շաբաթ առաջ: Հրապարակում անցկացվելու է լուսավորության համակարգ, կանաչապատվելու է տարածքը տեղադրվելու են նստարաններ, սալիկապատվելու են անցուղիները, կառուցապատվելու է հրապարակին կից գետի հունը:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Գանձակի գյուղի կենտրոնում պահպանվող 9-րդ դարի Սբ. Գևորգ եկեղեցի, շրջել եկեղեցու բակում և ծանոթացել պատմաշակութային հուշարձանի պատմությանը։

Գանձակից վարչապետ Փաշինյանն ուղևորվել է Ծովասար համայնք, որտեղ իրականացվող սուվենցիոն ծրագրի շրջանակում համայնքն առաջին անգամ մանկապարտեզ կունենա: Շինհրապարակում շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել ծրագրի վերաբերյալ. շինարարությունը մեկնարկել է 2019թ., ավարտը նախատեսված է 2020թ. վերջին: Նախատեսվում է մանկապարտեզի նոր շենքի կառուցում, ընդհանուր տարածքի բարեկարգում: Ծրագրի պայմանագրային արժեքը 203 մլն դրամ է, որի 65 տոկոսը հատկացրել է կառավարությունը, 35-ը՝ Ծովասարի համայնքապետարանը: Նորակառույց մանկապարտեզն ունենալու է 100 տեղ՝ 4 խմբով: Այս պահին շինարարությունն իրականացվել է 50-60 տոկոսով: Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ Ծովասարի սուբվենցիոն ծրագիրը 3 կարևոր բաղադրիչ ունի՝ համայնքն առաջին անգամ կունենա մանկապարտեզ, ծրագրին մասնակցում են պետությունը, համայնքը և համայնքային ներդրողները, շինաշխատանքներում ներգրավված են համայնքի բնակիչները:

Կարևորելով Ծովասարում առաջին անգամ գործող մանկապարտեզի կառուցումը՝ վարչապետն ընդգծել է. «Սա մեր սուբվենցիոն ծրագրերի ամենալավ բաղադրիչն էր, որ կիրառեցինք, երբ իրականում կա ոչ թե 2, այլ 3 կողմ, այսինքն՝ համայնքը, կառավարությունը և տեղի բնակիչները կամ բարերարները: Եվ սա մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալիս, որովհետև եթե համայնքն առանձին գործն աներ, փոքր մասշտաբի գործ էր ստացվելու, կառավարությունը՝ նայած, և բարերարներն էլի վերցնում էին, շատ մեծ մասշտաբ հիմնականում չէր լինում: Իսկ երբ 3 սուբյեկտը միանում են, արդեն լինում է շոշափելի կապիտալ արդյունք, որն արդեն ոչ միայն շենք է, այլև երեխաների, սերնդի զարգացման գործում շատ լուրջ և էական ներդրում է»:

Շարունակելով Գեղարքունիքի մարզով աշխատանքային այցը՝ կառավարության ղեկավարը հաջորդիվ այցելել է Լիճք, Վարդենիկ և Արծվանիստ համայնքներ: Առաջին 2 համայնքներում՝ սուբվենցիոն, իսկ Արծվանիստ համայնքում՝ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքներ: Վարչապետ Փաշինյանը տեղում հետևել է կատարվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, հետաքրքրվել աշխատանքի որակով և նաև աշխատանքային պայմաններով:

Նշվել է, որ օգոստոսի սկզբից մեկնարկած ծրագրերի շրջանակում՝

• Լիճքում ընթացքի մեջ է 1800 մ ընդհանուր երկարությամբ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատումը: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 82 մլն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է կառավարությունը, 40-ը՝ Լիճքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին:

• Վարդենիկում ասֆալտապատվում է ընդհանուր 6 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 290 մլն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է կառավարությունը, 40-ը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 12 փողոց:

• Արծվանիստի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատումն իրականացվում է և՛ պետական, և՛ սուբվենցիոն ծրագրերով: Նախ, վարչապետը ծանոթացել է նոր աղբյուրակապի և սնման ջրատարի կառուցման ծրագրի ընթացքին՝ 22 մլն 292 հազ. դրամ ընդհանուր արժեքով, որի 70 տոկոսը հատկացնում է կառավարությունը, 30-ը՝ Արծվանիստի համայնքապետարանը: Ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման ընդհանուր արժեքը կազմել է 56 մլն 196 հազ. դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է կառավարությունը, 40-ը՝ Արծվանիստի համայնքապետարանը: Սուբվենցիոն ծրագրերն արդեն հասցվում են ավարտին:

Վարչապետին ներկայացվել է, որ առաջին անգամ հիմնանորոգվել է Արծվանիստի Վանեվան վանական համալիր տանող 3.3 կիլոմետրանոց ներհամայնքային ճանապարհը: Վաղ միջնադարում կառուցված Վանեվան վանական համալիրը պատմամշակութային կարևոր հուշարձան է, և դրան կապող ներհամայնքային ենթակառուցվածքների բարելավումը կնպաստի Արծվաշենի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, զբոսաշրջիկների ներգրավմանը: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 451 մլն դրամ: Կառավարության ղեկավարն այցելել է Վանեվանի վանական համալիրի եկեղեցի, բարձր գնահատել կատարված աշխատանքի որակը, կարևորել կառուցված ճանապարհի զբոսաշրջային նշանակությունը:

Վարչապետ Փաշինյանը բոլոր համայնքներում հանդիպել է դրսում հավաքված բնակիչներին, զրուցել նրանց հետ համայնքների զարգացման ծրագրերի շուրջ, պատասխանել մի շարք հարցերի: Մասնավորապես, անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանցում համայնքի մասնակցությունն ապահովում է հենց տեղի բնակիչների հարկերի շնորհիվ, և որքան բարեխիղճ, պատասխանատու կերպով վճարվեն հարկերը, այնքան ավելի շատ եկամուտ կգեներացնի համայնքը և այնքան ավելի զարգացման ծրագրեր կիրականացվեն, որոնց շահառուները հենց համայնքների բնակիչներն են: «Մենք 2018 թ. որդեգրել ենք հետևյալ քաղաքականությունը՝ սուբվենցիան մեր տարածքային համաչափ զարգացման հիմնական գործիքն է, բայց նաև մեր փորձը ցույց է տալիս, որ խոշոր կամ խոշորացված համայնքներն են, որ կարողանում են սուբվենցիայի համար անհրաժեշտ միջոցներ գեներացնել: Խոշորացումը պետք է շարունակվի, և մարդիկ պետք է այսպես արդյունքը տեսնեն: Չեմ ասում, որ մարդկանց կյանքը գլխիվայր շրջվել է, բայց եթե ճանապարհներ ենք կառուցում, ինչը երբեք չեն եղել, 30-40 տարի չնորոգված ճանապարհ, մանկապարտեզ, ինչը նախկինում երբեք չի եղել, պետք է հերթով, քայլ-քայլ առաջ գնանք, տարեցտարի, ամիս-ամիս, սեզոն-սեզոն: Սա դեռ կորոնավիրուսային տարին է: Եթե մենք կարողանանք եռակողմ սուբվենցիայի գաղափարն ավելի խորացնել, համայնքների զարգացումը շատ ավելի խոշոր ու մեծ տեմպերով առաջ կգնա», - բնակիչների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գեղարքունիքի մարզ վարչապետի աշխատանքային այցը եզրափակվել է Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի շինարարական տեղամասեր շրջայցերով:

Վարչապետը նախ ծանոթացել է Արեգունի-Ծափաթաղ 12,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի նորոգման աշխատանքների արդյունքներին: Այս ճանապարհը նախկինում երբևէ ասֆալտապատված չի եղել, և պատմության մեջ առաջին անգամ հիմնանորոգվել է 2019 թվականին։ Շինարարական աշխատանքների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 457 մլն դրամ: Կատարվել է հիմքի և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի կառուցում՝ մոտ 11 կմ երկարությամբ, մնացած 1,5 կմ վրա տեղադրվել է ասֆալտբետոնյա ծածկ:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքից և ընդգծել՝ Արեգունի-Ծափաթաղ ճանապարհահատվածը գտնվում է Սևանի արևելյան ափին, և իր դիրքի, բնաշխարհի և կլիմայի շնորհիվ ունի ռազմավարական նշանակություն Սևանի համաչափ զարգացման համար: Այս կապակցությամբ վարչապետը նշել է. «Մենք նախորդ տարի ի՞նչ խնդիր ենք ձևակերպել՝ որ Սևանա լճի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ: Այսինքն՝ ասում ենք տարածքային համաչափ զարգացում, բայց նույնիսկ Սևանի շուրջ զարգացումը համաչափ չէ. մի փոքր հատվածում գերբեռնված է, մնացած հատվածներում, ընդհանրապես չքնաղ տեղեր կան, բայց ճանապարհի պատճառով նորմալ զարգացած չեն: Խնդիր ենք դրել՝ Սևանա լճի շուրջ ճանապարհը պետք է լինի լրիվ բարձր վիճակի, և և արդեն այս տարի մոտենում ենք»:

Հաջորդիվ վարչապետն այցելել է Սևանա լճի արևելյան ափի 20 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինարարական տեղամաս, որտեղ ավարտին են հասցվում նորոգման աշխատանքները։ Հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս 19+450 կմ-ից մինչև 39+400 կմ ճանապարհահատվածը: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 2 մլրդ 629 մլն դրամ: Իրականացվում է հիմքի և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, 5 կամրջի և 7 կամրջային անցումների կառուցում, 15225 մ երկարությամբ մետաղական արգելապատնեշի տեղադրում, կահավորում, գծանշում:

Վարչապետը նշել է, որ նշված հատվածի հիմնանորոգումը Սևանա լճի արևելյան ափի՝ այս տարվա ամենախոշոր ծրագիրն է և տեղավորվում է կառավարության որդեգրած այն տրամաբանության մեջ, որ Սևանի շուրջ պետք է բարձր որակի ճանապարհ լինի: «Մյուս տարի Սևանա լճի շուրջ բարձր որակի ճանապարհ կառուցելու ծրագիրն ամբողջացվելու է, և Սևանի արևելյան ափին տնտեսական հեղափոխության նախադրյալներն ստեղծված են: Ծափաթաղից Վարդենիս հատվածի բնաշխարհը լիովին ուրիշ բնաշխարհ է, և այստեղ ներդրումային նոր մշակույթ պետք է ներդնենք, որը վետերոկի տրամաբանությունից պետք է դուրս լինի և պետք է լինի էկոտուրիզմի տրամաբանության մեջ, որտեղ անսահմանափակ ներուժ կա: Մի ծառ, մի թուփ չպետք է վնասվի, ինչ էլ վնասվի, պետք է տեղը 10 հատ դրվի: Հենց այս ափն է կուրորտային գոտին, տաք է ու մաքուր: Եվ այս պարագայում մենք Սևանի թերակղզու կատաստրոֆայից ազատվելու հնարավորություն կունենանք, որովհետև ամբողջ Սևանա լիճը դրել ենք գործնականում մի քանի կիլոմետրի վրա, այնտեղ սարսափելի վիճակ է, և մենք դրանով առանձին կզբաղվենք», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով նաև հանրային լողափերի մշակույթի փոփոխությանը միտված քայլերի ձեռնարկումը:

Վերջին կանգառը Շորժա-Ծովագյուղ ճանապարհի 7 կմ-անոց հատվածն էր: Վարչապետը դիտարկել է կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են, որ ճանապարհահատվածը վերանորոգվում է՝ հաշվի առնելով նախկին նորոգմամբ պայմանավորված թերացումները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է աշխատանքի որակյալ և հավուր պատշաճ իրականացումը:

դիտվել է 322 անգամ
ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan