Տղամարդը փրկել է իր տիկնոջը շնաձկից՝ հարձակվելով ծովային գիշատչի վրա
Շանտել Դոյլը հրաշքով փրկվել է ծովում շնաձկան հարձակումից ամուսնու շնորհիվ․ վերջինս ծեծել է ծովային գիշատչին եւ փրկել իր տիկնոջը, հաղորդում է Fox News-ը։
Դեպքը տեղի է ունեցել Ավստրալիայի Շելի Բիչում։
Շաբաթ առավոտյան Շանտելը որոշել է զբաղվել սերֆինգով։ Բարեբախտաբար, նրա ամուսինը մարզվում էր մոտակայքում
Հանկարծակի կնոջ վրա հարձակվել է 3-մետրանոց շնաձուկ։ Ամուսինն անմիջապես շտապել է նրան օգնության։ Նա թռել է իր սերֆից շնաձկան վրա եւ փրկել կնոջը։
Շանտելը ստացել է լուրջ բաց վերք աջ ոտքի հատվածում։ Նրան օգնել են անցորդները եւ ժամանած բժիշկները։ Այժմ նրա վիճակը կայուն է։
Այս ամռան ընթացքում Ավստրալիայի ափերի մոտ դա շնաձկան հարձակման արդեն 13-րդ դեպքն է։
Ավելի վաղ շնաձկներն արդեն հասցրել են սպանել երկու մարդու՝ 60-ամյա տղամարդուն եւ 17-ամյա դեռահասին։