Պոմպեոն դիմել է Բելառուսի իշխանություններին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Բելառուսի իշխանություններին երկխոսություն սկսել քաղաքացիական հասարակության հետ: Պոմպեոն ասել է, որ Միացյալ Նահանգները Բելառուսում վերջերս կայացած նախագահական ընտրությունները չի համարում ազատ և արդար՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները ակտիվ բանակցություններ են վարում եվրոպական առաջնորդների հետ՝ բելառուս ժողովրդին սատարելու համար:
Մեկնաբանելով նախկինում ձերբակալված ցուցարարների մի մասի ազատ արձակումը՝ Պոմպեոն ասել է, որ Ամերիկան այդ գործողությունները համարում է անբավարար, չնայած սատարում է դրանց: