Կոնեկտիկուտում կալանավորը կախվել է կորոնավիրուսի դիմակի միջոցով
Կոնեկտիկուտում կալանավորը կախվել է կորոնավիրուսի դիմակի միջոցով, հաղորդում է FoxNews-ը։
Դանիել Օկասիոյին հայտնաբերել էր բանտի աշխատակիցը խցում իր մահճակալին նստած վիճակում՝ վզին՝ դիմակի կտորից պատրաստված պարանով։
Այնուհետև ուղղիչ հաստատության աշխատակիցներն ու բուժանձնակազմը զանգել են շտապ օգնություն եւ միջոցներ ձեռնարկել նրա կյանքը փրկելու համար, որից հետո Օկասիոն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ եւ գրանցել են նրա մահը։
New York Times-ի հաղորդմամբ՝ դատաբժշկական փորձաքննության ծառայությունը նշել է, որ նրա մահն ինքնասպանության հետեւանքով էր։