ԱՄՆ-ը մինչեւ սեպտեմբերի 21-ը երկարաձգել է Կանադայի եւ Մեքսիկայի հետ ոչ էական ուղեւորությունների արգելքը
ԱՄՆ-ը մինչեւ սեպտեմբերի 21-ը երկարաձգել է Կանադայի եւ Մեքսիկայի հետ ոչ էական ուղեւորությունների արգելքը:
«Մենք շարունակում ենք աշխատել մեր կանադացի եւ մեքսիկացի գործընկերների հետ, որպեսզի դանդաղեցնենք կորոնավիրուսի տարածումը»,-ասել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Չադ Վուլֆը: «Համապատասխանաբար, մենք համաձայնության ենք եկել երկարաձգել ոչ էական ուղեւորությունների սահմանափակումը մինչեւ սեպտեմբերի 21-ը»,-նշել է նա:
Նշենք, որ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,2 մլն դեպք: