Թրամփը մեկնաբանել է իր կրտսեր եղբոր հոսպիտալացումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է իր կրտսեր եղբոր՝ Ռոբերտ Թրամփի հոսպիտալացումը Նյու Յորքում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քաղաքական գործիչը հաստատել է եղբոր հիվանդությունը:
Սպիտակ տան ղեկավարը նրան «հրաշալի մարդ» է անվանել և նշել, որ եղբոր հետ «հիանալի հարաբերություններ» ունի արդեն երկար տարիներ:
«Հուսով եմ, որ նա լավ կլինի: Բայց հիմա նրա համար դժվար ժամանակ է»,- ասել է Թրամփը: