Պենտագոնը ՉԹՕ հետաքննության համար նոր աշխատանքային խումբ կձեւավորի
Պենտագոնը ՉԹՕ հետաքննության համար նոր աշխատանքային խումբ կձեւավորի: ՉԹՕ-ն նկատել են ԱՄՆ ռազմական ինքնաթիռները, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ՊՆ ներկայացուցիչներին:
Պաշտպանության նախարարի տեղակալ Դեւիդ Նորկվիստը կհամակարգի աշխատանքային խումբը, որը, ինչպես ակնկալվում է, կներկայացվի մոտ օրերս:
Կոնգրեսի անդամներն ու Պենտագոնի պաշտոնական անձինք վաղուց են մտահոգություն հայտնում՝ կապված ՉԹՕ-ների հայտնվելու հետ: Դրանց ծագման մասին որեւէ միասնական կարծիք չկա, եւ որոշները կարծում են, որ դրան կարող են ԱԹՍ-ներ լինել, որոնք ղեկավարվում են հակառակորդների, այլ ոչ թե այլմոլորակայինների կողմից:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Պենտագոնը ՉԹՕ հետաքննության համար նոր աշխատանքային խումբ կձեւավորի