Ուրսուլա ֆոն դեր Լյայենը միացել է Բելառուսի դեմ պատժամիջոցների կոչ անող քաղաքական գործիչներին
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը միացել է քաղաքական գործիչների աճող թվին, ովքեր կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ նախագահականընտրությունների վիճելի արդյունքների պատճառով բռնկված բողոքի ցույցերի ճնշման կապակցությամբ, հայտնում է Reuters-ը:
Եվրահանձնաժողովի ղեկավարը ելույթ է ունեցել ԵՄ արտգործնախարարների արտակարգ նիստից առաջ, որի ընթացքում քննարկվելու են պատժամիջոցները: «Մեզ լրացուցիչ պատժամիջոցներ են հարկավոր նրանց դեմ, ով անտեսել է ժողովրդավարական արժեքները կամ խախտել է մարդու իրավունքները Բելառուսում,- գրել է ֆոն դեր Լյայենը Twitter-ում:- Վստահ եմ, որ ԵՄ արտգործնախարարների այսօրվա քննարկումը ցույց կտա մեր ուժեղ աջակցությունը Բելառուսի ժողովրդի հիմնարար ազատությունների եւ ժողովրդավարության իրավունքներին»: