Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. նոր նշանակումներ՝ Ոստիկանությունում
Ոստիկանությունում ծառայությունից իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանը։ Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Նշանակում է արվել նաեւ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում. վարչության պետ է նշանակվել Վաղինակ Մարտիրոսյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ է նշանակվել Գեորգի Այվազյանը»,- ասել է Էդգար Ջանոյանը:
Նա հայտնել է, որ նշանակումներ են արվել Երևանի ոստիկանության բաժանմունքներում.
«Վահե Ղազարյանի հրամաններով՝ Արտաշես Մուշեղյանը նշանակվել է ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ, իսկ Արմեն Հարությունյանը նշանակվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ»։