Երևան, 26.Սեպտեմբեր.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Հազարավոր ընկերություններ դատի են տվել Թրամփի... Կիևում COVID-19-ի նոր հակառեկորդ է գրանցվել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է Մոսկվա-... Երբեք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները միմյ... «Վալենսիան» միավորներ կորցրեց տանը (տեսանյութ... Սուդանը չի ցանկանում իր հեռացումն ԱՄՆ ահաբեկի... «Գեղեցիկ ընտանիք»․ Գուրգեն Դաբաղյանն ընտանեկա... Չինաստանը պետք է շարունակի բացել իր շուկանե... Լոնդոնում բողոքում են նոր սահմանափակումների դ... Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին ... Ռոհանին ԱՄՆ-ին մեղադրել է մարդկության դեմ հան... Իրանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ... Զելենսկին սեպտեմբերի 26-ը սգո օր է հայտարարել... Թուրքիայում Ուրֆայի եկեղեցիները և այլ հուշարձ... Johnson & Johnson-ը պատմել է կորոնավիրուսի դե... Սվետլանա Խոդչենկովան ճանաչել են տասնամյակի գլ... Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում.... ԱՄՆ դեսպանությունները ՀՀ և Ադրբեջանում հորդոր... Իրան. Դոնալդ Թրամփը Սադամ Հուսեյնից վատն է «45 տարին չոքեց դուռս, սև մազերս չթափվեց բուռ... Ձերբակալված օպերլիազորները պնդում են` ոչ մեկի... Քիմ Քարդաշյանը հրապարակել է լուսանկար, որում ... Իսպանիայում գինու գործարանում գինու մեծ արտահ... Մահվան ելքով վրաերթ Երևանում. 63-ամյա տղամարդ... Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետ... Առողջապահության նախարարությունը՝ Կորոնավիրուս... Եղանակը Հայաստանում սեպտեմբերի 27-ից 30-ը Ստոկհոլմում երեք անհայտ անձ հարձակվել է թուրք... ԱՄՆ Նյու Յորք նահանգը կարող է բարձրացնել հարկ... «Ոչ մի օգնություն չի եղել» Պտղունք գյուղում բ... Հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի են... Ռուսաստանից ապրանքների վրա կորոնավիրուս է հայ... Հակամարտությունները, կլիմայական ճգնաժամը և ՔՈ... ՀՔԱՎ։ ՀՔԱՎ գրասենյակի աջակցությամբ քաղաքացին ... Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու... Իշխանությունները երկիրը կանգնեցրել են արտաքին... Պեդրո. Մխիթարյանն ու Ջեկոն շատ կարևոր խաղացող... Շիրակի մարզում նկատվում է կորոնավիրուսի ակտիվ... Հունաստանի վարչապետը Թուրքիային կոչ է արել հն... ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը․ ԿԳՄՍ... Սեուլը Փհենյանին կխնդրի շարունակել հարավկորեա... Թուրքիայում ձերբակալել են Կարսի քուրդ քաղաքապ... Ճապոնիայի նոր վարչապետը եւ Չինաստանի նախագահը... «Նավալնիի հետ կապված միջադեպը կարող էր բեմադր... Մեքսիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թ... Charlie Hebdo-ի նախկին խմբագրության մոտ տեղի ... Մոտ 3.5 հազար ամերիկյան ընկերություն դատական ... Պտտահողմից 3 ամիս անց գեղանիստցիները փոխհատու... Քաղաքական հետապնդում չկա՞. Հոգով կույրերի ժամ... Հելսինկիի օդանավակայանում սկսել են COVID-19-ն... ԿԳՄՍ նախարարն Էջմիածնում մասնակցել է մեծանուն... Անկում՝ կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքից... ԱՄՆ Ռազմածովային ուժերը ստեղծել են երկու նոր ... Ֆլորիդայի բնակիչը կոտրված ատամի պատճառով McDo... «Համոզված եմ, որ Զիդանը երջանիկ է, որ Բեյլը հ... Սեպտեմբերի 26-ը Միջուկային զենքի վերացման պայ... Brent մակնիշի նավթի գները բարելի դիմաց աճել ե... Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջ... Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի ... «Առաջինը լինելը դժվար է, լավագույնը լինելն՝ է... Մեծ Բրիտանիան 30%-ով կավելացնի ԱՀԿ-ին հատկացվ... Արցախի ՄԻՊ-ի ներկայացուցիչները շրջայց են կատա... Իսրայելում սահմանափակումներ են մտցրել երկրից ... Կլոպ․ Արտետան շատ կարճ ժամանակում ցույց տվեց,... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա. Հանդի... ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գե... Թուրքական դատախազությունը Կարո Փայլանին անձեռ... ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տար... Ավստրալացին որոշել է համավարակի դեմ պայքարել ... Դատավորի թեկնածուների բարեվարքությունը գաղտնի... Քվինսլենդի համալսարանի ուսանողն ապացուցել է ժ... ՍԴ ճգնաժամը նոր է սկսում. Ովքեր են կողմ և դեմ... Կծառայեն 2 տարուց ավելի. Զորակոչի և զորացրման... Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. ... Արգենտինացի պատգամավորը հեռացվել է աշխատանքից... ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցի... Չինաստանում հավը կանաչ նախշերով ձու է ածել Կորոնավիրուսային հիվանդության 429 նոր դեպք Հա... Ինչու է հայկական ապրանքը անմրցունակ ռուսական ... Շենչժենն առաջ է անցել Նյու Յորքից երկնաքերներ... Քաղաքացին չի վճարվել առանձնապես խոշոր չափերով... Նոր զարգացումներ՝ Սնանկության դատարանում․ այս... Բրիտանացիների ավելի քան 80%-ն անհրաժեշտության... Նախօրեին վարչապետ-կառավարություն-մարզպետներ ֆ... Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել․«Հրա... Աղբյուր Սերոբ 7 շենքի բնակիչները շարունակում ... Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձ... ՍԴ-ում ուժերի այնպիսի հարաբերակցություն է ձևա... Կառավարությունը որոշել է ժամանակավորապես արգ... ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն․«Հրապարակ» ՀՀ-ում և Ադրբեջանում ամերիկյան դեսպանությունն... Եղիսաբեթ II թագուհին իններորդ անգամ նախատատ կ... Խարկովի մերձակայքում ինքնաթիռ է կործանվել․ զո... Աբասը կոչ է արել անցկացնել խաղաղության հարցեր... Լուկաշենկոն երկշաբաթյա կարանտին է մտցնում Արև... «Հեքիաթային». Սոնա Ռուբենյանի լուսանկարը Գաբրիել Ժեզուսը վնասվածք է ստացել եւ չի օգնի ... Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելի... Տարեց մոսկվացիներին չեն տուգանի տանից դուրս գ... Պուտինը ժամանել է Աստրախանի մոտակայքում անցկա...

Պետք է բարձրացնել բիզնեսի հարկային կարգապահությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ և քսանչորսերորդ միջոցառումները: 23-րդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը: Ըստ հիմնավորման՝ կորոնավիրուսի տարածման, զբոսաշրջային հոսքերի նվազման, տնտեսական գործունեության առանձին տեսակների նկատմամբ կիրառված սահմանափակումների հետևանքով զբոսաշրջության, կացության և հանրային սննդի ոլորտներում գրանցվել է իրացման շրջանառության շուրջ 70 տոկոսի չափով անկում։ Միջոցառմամբ նախատեսվում է ամսական դրամաշնորհի տրամադրում ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչև 2020 թ. մարտի 31-ը, միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել են առնվազն 3 աշխատող, 2020 թ. առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին՝ կացության կազմակերպում, հանրային սննդի կազմակերպում, զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ, առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ: Շահառու հանդիսանալու ժամանակահատվածը ընդգրկում է 2020 թ. հուլիսից մինչև 2021 թ. մարտ ամիսը ներառյալ։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ որոշման նախագիծը բավականին երկար ժամանակ ամենատարբեր ձևաչափերով քննարկվել է կառավարությունում: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով այս ոլորտը մեծ վնասներ է կրել, և կառավարությունն այս ձևով փորձում է աջակցել, որպեսզի այդ ընկերություններն իրենց մրցունակությունը պահպանեն մինչև շուկայի հնարավոր վերականգնումը՝ մոտավոր ժամկետը 2021 թ. ապրիլն է: «Այստեղ վիճահարույց մի քանի հարցեր են եղել: Առաջինը եղել է հետևյալ հարցադրումը, որ այսօր, օրինակ, մարզերում այդ հյուրատները, հյուրանոցներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով, մյուս պարագայում՝ Երևանում գրեթե զրոյական է: Ինչքանո՞վ է նպատակահարմար հավասարության նշան դնել այդ երկու բիզնեսների միջև: Ես այս մտահոգությունը, քանի որ ենթադրում եմ որոշման ընդունումից հետո էլ այդպիսի շեշտադրումներ կլինեն, ուզում եմ արձանագրել: Ըստ էության, մենք այս որոշումով աջակցում ենք ոչ թե ինքնին բիզնեսին, այլ բիզնեսներում աշխատատեղերի պահպանմանը և նոր աշխատատեղերի բացմանը: Եթե, օրինակ` մարզային որևէ մի այդպիսի ընկերություն հիմա ծանրաբեռնված աշխատում է, ունի շահույթ, հաճախորդներ, ապա այս աջակցությունը կօգնի վերջինիս, ասենք, մեկ-երկու նոր աշխատատեղ ստեղծել, իսկ վատ վիճակում գտնվողներին կօգնի աշխատատեղերը պահպանել: Այսինքն՝ իրականում այս աջակցության վերջանական շահառուները ոլորտի աշխատողներն են, որոնց մենք այսպիսով օգնում ենք աշխատատեղերը պահպանելու հարցում:

Նաև այսպիսի մի տրամաբանություն կար, թե կան բիզնեսներ, ոլորտի ընկերություններ, որոնք այս ընթացքում այդքան էլ շատ չեն տուժել և կան որ շատ են տուժել: Եվ ինչքանով է ճիշտ շատ և քիչ տուժածներին նույն չափ օգնել: Այստեղ էլ մենք հետևյալ փաստարկն ունենք, որ հնարավոր է՝ կան ոլորտի ընկերություններ, ովքեր ստեղծագործական և ստեղծարար ինչ-որ ծրագրերով կարողացել են այս ճգնաժամի պայմաններում ավելի լավ վիճակում գտնվել, քան մյուսները, որոնք այդքան ստեղծագործաբար չեն մոտեցել խնդրին: Եթե մենք միայն շատ տուժածի չափանիշը դնենք, կստացվի, որ ստեղծարար բիզնեսին մենք ասում ենք՝ քանի որ դու ստեղծարար ես, մենք չենք ուզում քեզ աջակցել, իսկ մյուսը, որ պակաս ստեղծարար է, նրան կաջակցենք, ինչը մեր տրամաբանությունից դուրս է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ առաջարկը, ըստ վարչապետի, եղել է զրկել այս աջակցությունից այն ընկերություններին, որոնք տեսչական մարմինների ստուգումներով պարզվում է հակահամաճարակային կանոնները չեն պահպանում: «Քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ դա կբարդացնի ընթացակարգերը: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ մենք պետք է լծակ ունենանք դուրս թողնելու ծրագրից այն ընկերություններին, որոնք շարունակաբար և չարամիտ կերպով կխախտեն այդ հակահամաճարակային կանոնները: Շատ կարևոր է, որ գործընկերությունը լինի ամբողջական: Այս աջակցության ծրագրով մենք օգնում ենք, որպեսզի այդ բիզնեսը շարունակի գոյություն ունենալ, բայց ճիշտ չի լինի, եթե այդ բիզնեսը մեր աջակցությամբ գոյություն ունենա և նպաստի համաճարակի տարածմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, անդրադառնալով հարկերից խուսափող գործարարների գործունեությանը, անընդունելի է համարել այն, որ բինզեսը կարող է հարկերից խուսափել, իսկ ճգնաժամի ժամանակ բյուջեից աջակցություն ակնկալել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «ճգնաժամը որպես հնարավորություն» կոնցեպտի շրջանակում գործընկերության մթնոլորտն ավելի ու ավելի շեշտադրված ու առաջնահերթ պետք է դառնա. «Ի՞նչ է նշանակում ՀԴՄ չտալ: ՀԴՄ չտալը զինվորի հացը գողանալ է: Շատ կոնկրետ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է բարձրացնել բիզնեսի հարկային կարգապահությունը: «Երբ խոսում ենք հարկային կարգապահության բարձրացման մասին, բոլորն ասում են, որ դա չեն կարող անել։ Ոչ մեկ չի ասում, որ մեր պետական և անձնական ամբիցիաները բավարարելու համար բոլորս պետք է ավելի շատ աշխատենք։ Այսօր խոսում են գույքահարկի բարձրացման մասին և փորձում են դրա հետ կապված խնդիր առաջացնել։ Ոչ մեկ չի ասում՝ եկեք տեսնենք, թե Երևանի կենտրոնում գույքահարկը քանի՞ կոպեկ է: Ոչ ոք չի արձանագրում, որ Հայաստանում անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, որովհետև անշարժ գույքի կադաստրային արժեքը դրված է եղել սեփականաշնորհումների հիմքում և չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, այլև դրանից հետո գույքահարկ չի վճարվել»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է առաջ գնալ գործընկերության նոր որակ և մակարդակ ապահովելու ուղղությամբ:

24-րդ միջոցառման ընդունումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու, խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման պայմանները բարելավելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումներն առանց խոչընդոտների իրականացնելու անհրաժեշտությամբ։ Հիմնավորման համաձայն՝ ընթացիկ տարում սպասվում է խաղողի առատ բերք, մինչդեռ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կտրուկ նվազել են գինեգործական արտադրանքի իրացման ծավալները և դրանով պայմանավորված գինեգործական կազմակերպություններում խնդիրներ են առաջացել նախկինում վերցված վարկերի սպասարկման և նոր վարկեր ներգրավելու նպատակով ազատ գրավի ապահովման առումով։ Բացի այդ պատրաստի արտադրանքի իրացման ծավալների կրճատումը հանգեցրել է արտադրանքի պահման տարողությունների սակավության։ Ըստ այդմ՝ առաջարկվում է Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրերի պայմաններում կատարել մի շարք փոփոխություններ: Արդյունքում՝ խաղողի մեծածավալ մթերումներ իրականացնող տնտեսավարողները հնարավորություն կստանան ներգրավելու անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, լիզինգով ձեռք բերելու հումքի և արտադրանքի պահման տարողություններ ու կաղնեփայտե տարաներ, կազմակերպելու խաղողի մթերման գործընթացն ու վճարելու խաղողագործներից գնված բերքի արժեքը, որոշ չափով նվազեցնելու արտադրանքի ինքնարժեքն ու ավելացնելու արտադրանքի իրացման ծավալները։ 2020 թ-ին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմաններին համապատասխան նպատակային վարկերը կտրամադրվեն, մասնավորապես, հետևյալ պայմաններով՝ ՀՀ դրամով` մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են, յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը, տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 24 ամիս մարման ժամկետ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս պարագայում էլ ի վերջո աջակցման միջոցառման վերջնական շահառուն խաղողագործներն են, գյուղացիները. «Այսպիսով աջակցելով ընկերություններին՝ մենք պայմաններ են ապահովում, նաև պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, այս տարի խաղողի մթերումը լիարժեք իրականացնելու համար»:

Վարչապետն անդրադարձել է կառավարության նախկինում ընդունած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22 միջոցառումներին և նշել. «Երեկվա դրությամբ շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ, որից սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 մլրդ դրամ, տնտեսական միջոցառումներով՝ մոտ 17,5 մլրդ դրամ: Եվս 19,9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել: Այսինքն՝ մենք տրամադրել ենք բանկերին, որպեսզի նրանք ավելի լավ պայմաններով վարկավորեն գյուղատնտեսությանը, բիզնեսին և մի քանի այլ ոլորտների: Իհարկե, մենք այստեղ նաև ծրագրերին աջակցել ենք նաև այնքանով, որ սուբսիդավորել ենք մի շարք բազմաթիվ ծրագրերով, ներառյալ՝ կրթական: Եվ տնտեսական միջոցառումների շրջանակում կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցների արդյունքում բանկերի կողմից մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ է տրամադրվել բիզնեսին: Եվ այս թվերը ներառյալ՝ արձանագրենք, որ 144,5 մլրդ դրամ, ըստ էության, ներարկել ենք տնտեսություն այս ճգնաժամային շրջանում, որը կարծում եմ բավական շոշափելի գումար է Հայաստանի չափանիշներով»:

Կառավարությունը նախատեսում է ամբողջացնել 1991-2019թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը

Կառավարությունն ընդունել է «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հատկացված բնակելի տարածքները (բնակարանները) նվիրաբերելու մասին» որոշում: Ըստ այդմ առաջարկվում է ամբողջացնել 1991-2019թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը՝ իրենց զբաղեցրած բնակելի տարածքի կամ բնակարանի մասնավորեցմամբ: Հիմնավորման համաձայն՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով 2003-2015թթ. ընթացքում «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակում շահառու ճանաչված 166 անձանց տրամադրվել են բնակարաններ: ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման համաձայն բնակարանները տրամադրվում էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով, որի համաձայն տվյալ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել օրենքով սահմանված կարգով կամ տրվել վարձակալության: Այս տարիների ընթացքում այդ բնակարաններում բնակվող մանկատան նախկին շրջանավարտների կողմից ներկայացվել են բազմաթիվ դիմումներ դրանք մասնավորեցնելու խնդրանքով՝ հղում կատարելով պայմանագրի այն կետին, որով նախատեսվում էր նաև բնակարանի մասնավորեցման հնարավորություն: Կառավարության մեկ այլ որոշմամբ հերթացուցակում ներառված և բնակարաններ չստացած մնացյալ շահառուների համար նախատեսվում է բնակարանային խնդիրները լուծել բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու միջոցով: Ընդ որում, այդ նորմը տարածվում է նաև մանկատների 2014-2019թթ. շրջանավարտների վրա: Բնակարանի գնման վկայագրով հերթացուցակում ընդգրկված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներն հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան՝ սեփականության իրավունքով: Այսպիսով, նույն կարգավիճակով անձինք ներկայումս հայտնվել են անհավասար պայմաններում: 2003-2015թթ. մանկատան 166 շրջանավարտների բնակարանային խնդիրը լուծվել է 10 տարվա անհատույց վարձակալության պայմանագրի միջոցով, իսկ ներկայումս մանկատան շրջանավարտներին բնակարանները տրամադրվում են անհատույց՝ սեփականության իրավունքով: Միանման մոտեցման անհրաժեշտությամբ պայմանավորված առաջարկվում է 2003-2015թթ. ընթացքում ծրագրի շրջանակում շահառու ճանաչված 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին, իսկ 3 շրջանավարտներին առաջարկվում է տրամադրել բնակարանի գնման վկայագրեր, քանի որ նրանց զբաղեցրած շենքերի տեխնիկական վիճակը դեռևս 2003-2004թթ, այսինքն մինչ պայմանագրերի կնքումը, գնահատվել են 3-րդ աստիճանի վնասվածության և այդ շենքերն անհատույց օգտագործման պայմանագրով զբաղեցրած անձինք իրենց դերակատարումը չունեն շենքերի այդ վիճակում հայտնվելու հարցում:

Քննարկվող թեմայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է մանկատան սաների պատշաճ կրթություն ունենալու իրավունքի կարևորությունը: «Երկու օր առաջ քննարկել ենք այդ հարցը, թե կոնկրետ ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք: Մեր խնդիրը չպետք է լինի մեր մանկատան սաներին բնակարան տալը, մեր խնդիրը պետք է լինի այն, որ մանկատան սաներին շրջանավարտ դառնալու պահին և հետագայում էլ կրթական այնպիսի հմտություններով կարողանանք օժտել, որ նրանք մեկ-երկու տարի, հնարավոր է, վարձակալության փոխհատուցում ստանան, ապա իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն: Իրականում բնակարանով մենք հարց չենք լուծում»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այդ առումով պետք է ճշգրտել կառավարության ռազմավարությունները և գտնել ճիշտ լուծում: «Ճիշտ լուծումը մարդու անհատական հատկանիշները զարգացնելու, տաղանդը, աշխատունակությունը, աշխատանքի շուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու մեջ է: Մնացած բոլոր ճանապարհները գուցե լավ են հնչում, ականջահաճո են, բայց իրականում արդյունավետ ճանապարհներ չեն: Դրանք ավելի արդյունավետ են քաղաքական գործիչների համար քաղաքական դիվիդենտներ շահելու իմաստով, իսկ շահառուների համար այդքան էլ արդյունավետ չեն: Մենք կարող ենք 5-10 տարի հետո գնալ և ուսումնասիրել այդ դեպքերը, տեսնել այդ մարդկանց հետ ի վերջո ինչ է տեղի ունեցել: Շատ քիչ դեպքեր, ցավոք, կտեսնենք, երբ մարդն այդ ճանապարհով ի վիճակի է եղել, կարողացել է իր բարեկեցությունը և իր երեխաների ապագան ինչ-որ ձևով ապահովել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այլ որոշումներ. արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին

Կառավարության որոշմամբ թույլատրվել է «ԲԱԱՄ վենտչր կապիտալ» ՍՊԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու են բժշկական դիմակների արտադրության համար (ք. Երևան)։ Արդեն իսկ իրականացվել է 132 մլն դրամի կապիտալ ներդրում, նախատեսվում է իրականացնել 219 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, 1 տարվա ընթացքում կստեղծվի 30-35 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը տարեկան կկազմի 7․2 մլրդ դրամ, որից 2․4 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2․4 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2․4 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 219.8 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 11.3 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊԸ-ն, որը ներմուծվող պահամաններն օգտագործելու է կենդանիների, ձկների, ընտանի թռչունների համար համակցված կերերի արտադրության համար (Կոտայքի մարզ)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել շուրջ 5 մլրդ դրամի ներդրում` ցանկում ներկայացված հումքի և սարքավորումների ձեռքբերման համար իսկ մնացած մասը շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, կստեղծվի ևս 185 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5.7 մլրդ, որից 4.9 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, իսկ մնացած մասը նախատեսվում է պահեստավորել: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.9 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 1.1 մլրդ դրամ:

Գործադիրը բավարարել է նաև «Թուֆենկյան հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հայտերը՝ մաքսատուրքից ազատելու և ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից օգտվելու վերաբերյալ: 2001թ-ին հիմնադրված «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությունը Հայաստանում իրականացնում է Թուֆենկյան ավանդական հյուրանոցներ ծրագիրը, որի շրջանակում գործում է 4 բարձրակարգ հյուրանոց: Դրանցից մեկը Ծափաթաղ գյուղում է։ Ընկերության գործունեությունը նպաստել է Հայաստանում տուրիզմի զարգացմանը և դրական սոցիալ-տնտեսական ազդեցություն ունի հանրապետության մի շարք համայնքներում։ Ծրագրի շրջանակում կառուցվելու է 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Ծափաթաղ գյուղում, որտեղ օգտագործվելու են ժամանակակից առաջատար տեխնոլոգիաներ․ մասնավորապես՝ վերջին սերնդի երկերեսանի արևային վահանակներ և արևին հետևող վահանակների շարժական կրող կոնստրուկցիաներ, ինչպես նաև Huawei ընկերության արտադրության փոխակերպիչներ։ Տարեկան արտադրվելու է մոտ 12․739 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որն ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին։ Ներդրումային ծրագրի շրջանակում կանխատեսվում է արտադրել տարեկան շուրջ 308 մլն դրամի էլեկտրաէներգիա, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արդեն իսկ իրականացվել է 266 մլն դրամի ներդրում հողամասի և նոր սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար։ Նախատեսվում է իրականացնել ևս 386 մլն դրամի ներդրում՝ կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար և 1.2 մլրդ դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման համար։ Ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 8 նոր աշխատատեղ` 250 հազ․դրամ միջին աշխատավարձով։

 

 

դիտվել է 112 անգամ
Հազարավոր ընկերություններ դատի են տվել Թրամփի... Կիևում COVID-19-ի նոր հակառեկորդ է գրանցվել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է Մոսկվա-... Երբեք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները միմյ... «Վալենսիան» միավորներ կորցրեց տանը (տեսանյութ... Սուդանը չի ցանկանում իր հեռացումն ԱՄՆ ահաբեկի... «Գեղեցիկ ընտանիք»․ Գուրգեն Դաբաղյանն ընտանեկա... Չինաստանը պետք է շարունակի բացել իր շուկանե... Լոնդոնում բողոքում են նոր սահմանափակումների դ... Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին ... Ռոհանին ԱՄՆ-ին մեղադրել է մարդկության դեմ հան... Իրանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ... Զելենսկին սեպտեմբերի 26-ը սգո օր է հայտարարել... Թուրքիայում Ուրֆայի եկեղեցիները և այլ հուշարձ... Johnson & Johnson-ը պատմել է կորոնավիրուսի դե... Սվետլանա Խոդչենկովան ճանաչել են տասնամյակի գլ... Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում.... ԱՄՆ դեսպանությունները ՀՀ և Ադրբեջանում հորդոր... Իրան. Դոնալդ Թրամփը Սադամ Հուսեյնից վատն է «45 տարին չոքեց դուռս, սև մազերս չթափվեց բուռ... Ձերբակալված օպերլիազորները պնդում են` ոչ մեկի... Քիմ Քարդաշյանը հրապարակել է լուսանկար, որում ... Իսպանիայում գինու գործարանում գինու մեծ արտահ... Մահվան ելքով վրաերթ Երևանում. 63-ամյա տղամարդ... Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետ... Առողջապահության նախարարությունը՝ Կորոնավիրուս... Եղանակը Հայաստանում սեպտեմբերի 27-ից 30-ը Ստոկհոլմում երեք անհայտ անձ հարձակվել է թուրք... ԱՄՆ Նյու Յորք նահանգը կարող է բարձրացնել հարկ... «Ոչ մի օգնություն չի եղել» Պտղունք գյուղում բ... Հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի են... Ռուսաստանից ապրանքների վրա կորոնավիրուս է հայ... Հակամարտությունները, կլիմայական ճգնաժամը և ՔՈ... ՀՔԱՎ։ ՀՔԱՎ գրասենյակի աջակցությամբ քաղաքացին ... Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու... Իշխանությունները երկիրը կանգնեցրել են արտաքին... Պեդրո. Մխիթարյանն ու Ջեկոն շատ կարևոր խաղացող... Շիրակի մարզում նկատվում է կորոնավիրուսի ակտիվ... Հունաստանի վարչապետը Թուրքիային կոչ է արել հն... ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը․ ԿԳՄՍ... Սեուլը Փհենյանին կխնդրի շարունակել հարավկորեա... Թուրքիայում ձերբակալել են Կարսի քուրդ քաղաքապ... Ճապոնիայի նոր վարչապետը եւ Չինաստանի նախագահը... «Նավալնիի հետ կապված միջադեպը կարող էր բեմադր... Մեքսիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թ... Charlie Hebdo-ի նախկին խմբագրության մոտ տեղի ... Մոտ 3.5 հազար ամերիկյան ընկերություն դատական ... Պտտահողմից 3 ամիս անց գեղանիստցիները փոխհատու... Քաղաքական հետապնդում չկա՞. Հոգով կույրերի ժամ... Հելսինկիի օդանավակայանում սկսել են COVID-19-ն... ԿԳՄՍ նախարարն Էջմիածնում մասնակցել է մեծանուն... Անկում՝ կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքից... ԱՄՆ Ռազմածովային ուժերը ստեղծել են երկու նոր ... Ֆլորիդայի բնակիչը կոտրված ատամի պատճառով McDo... «Համոզված եմ, որ Զիդանը երջանիկ է, որ Բեյլը հ... Սեպտեմբերի 26-ը Միջուկային զենքի վերացման պայ... Brent մակնիշի նավթի գները բարելի դիմաց աճել ե... Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջ... Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի ... «Առաջինը լինելը դժվար է, լավագույնը լինելն՝ է... Մեծ Բրիտանիան 30%-ով կավելացնի ԱՀԿ-ին հատկացվ... Արցախի ՄԻՊ-ի ներկայացուցիչները շրջայց են կատա... Իսրայելում սահմանափակումներ են մտցրել երկրից ... Կլոպ․ Արտետան շատ կարճ ժամանակում ցույց տվեց,... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա. Հանդի... ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գե... Թուրքական դատախազությունը Կարո Փայլանին անձեռ... ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տար... Ավստրալացին որոշել է համավարակի դեմ պայքարել ... Դատավորի թեկնածուների բարեվարքությունը գաղտնի... Քվինսլենդի համալսարանի ուսանողն ապացուցել է ժ... ՍԴ ճգնաժամը նոր է սկսում. Ովքեր են կողմ և դեմ... Կծառայեն 2 տարուց ավելի. Զորակոչի և զորացրման... Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. ... Արգենտինացի պատգամավորը հեռացվել է աշխատանքից... ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցի... Չինաստանում հավը կանաչ նախշերով ձու է ածել Կորոնավիրուսային հիվանդության 429 նոր դեպք Հա... Ինչու է հայկական ապրանքը անմրցունակ ռուսական ... Շենչժենն առաջ է անցել Նյու Յորքից երկնաքերներ... Քաղաքացին չի վճարվել առանձնապես խոշոր չափերով... Նոր զարգացումներ՝ Սնանկության դատարանում․ այս... Բրիտանացիների ավելի քան 80%-ն անհրաժեշտության... Նախօրեին վարչապետ-կառավարություն-մարզպետներ ֆ... Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել․«Հրա... Աղբյուր Սերոբ 7 շենքի բնակիչները շարունակում ... Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձ... ՍԴ-ում ուժերի այնպիսի հարաբերակցություն է ձևա... Կառավարությունը որոշել է ժամանակավորապես արգ... ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն․«Հրապարակ» ՀՀ-ում և Ադրբեջանում ամերիկյան դեսպանությունն... Եղիսաբեթ II թագուհին իններորդ անգամ նախատատ կ... Խարկովի մերձակայքում ինքնաթիռ է կործանվել․ զո... Աբասը կոչ է արել անցկացնել խաղաղության հարցեր... Լուկաշենկոն երկշաբաթյա կարանտին է մտցնում Արև... «Հեքիաթային». Սոնա Ռուբենյանի լուսանկարը Գաբրիել Ժեզուսը վնասվածք է ստացել եւ չի օգնի ... Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելի... Տարեց մոսկվացիներին չեն տուգանի տանից դուրս գ... Պուտինը ժամանել է Աստրախանի մոտակայքում անցկա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan