Անհետացած կատվի պատճառով հարևանուհուն սպանած ռուսաստանցուն 11 տարվա ազատազրկման են դատապարտել
Բելգորոդի շրջանում անհետացած կատվի պատճառով հարեւանուհուն սպանած ռուսաստանցուն 11 տարվա ազատազրկման են դատապարտել, հաղորդում է Լենտա.ռու-ն:
Հանցանքը կատարվել է 2020 թվականի փետրվարի 13-ին երեկոյան: 71-ամյա ռուսաստանցին, ում կատուն անհետացել էր,որոշել է, որ կատվի անհետացման հետ կապ ունի իր 54-ամյա հարեւանուհին: Ալկոհոլի ազդեցության տակ նա վերցրել է որսորդական հրացանն ու գնացել կնոջ տուն ու կրակել նրա կրծքավանդակի վրա: Ստացած վնասվածքից կինը տեղում մահացել է:
Մարդասպանին բռնել է մահացած կնոջ տղան: Դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել տղամարդուն, ով պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում: