Apple ընկերությունը պայմանագիր է կնքել Մարտին Սկորսեզեի ստուդիայի հետ
Ռեժիսոր Մարտին Սկորսեզեն պայմագիր է կնքել Apple-ի հետ։ Նա ֆիլմեր եւ հեռուստատեսային շոուներ կստեղծի Apple TV-ի համար։
Համաձայն բազմամյա պայմանագրի՝ Apple-ն իրավունք կստանա առաջաինը հավակնել Sikelia Productions ստուդիայի բոլոր նախագծերի գնմանը։ Ռեժիսորը պարտավորվում է Ռոբերտ դե Նիրոյի եւ Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցութամբ «Ծաղկավոր լուսնի սպանողները» ֆիլմը փոխանցել Apple-ին հեռարձակման համար։
Apple-ը Սկորսեզեին արդեն իսկ 180 մլն դոլար է հատկացրել, որպեսզի նա կարողանա ավարտին հասցնել ֆիլմը։ Ժապավենը, որի նկարահանումները կսկվեն 2021թ.-ին Օկլահոմայում, կցուցադրեն կինոթատրոններում եւ Apple TV+ ծառայությունում։