Չինաստանը նախազգուշացրել է Վաշինգտոնին «չխաղալ կրակի հետ»
Չինաստանը նախազգուշացրել է Վաշինգտոնին «չխաղալ կրակի հետ»` առողջապահության նախարարի գլխավորությամբ ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության` Թայվան այցի կապակցությամբ, հայտնում է AFP-ն:
ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը ավարտել է եռօրյա այցը Թայվան, որի ընթացքում նա քննադատել է համավարակի դեմ պայքարի Չինաստանի գործողությունները եւ այցելել է Թայվանի նախկին նախագահի սրբավայր:
Պեկինը քննադատել էր այցը եւ հայտարարել, որ «դեմ է ԱՄՆ-ի եւ Թայվանի միջեւ պաշտոնական փոխանակություններին ցանկացած պատրվակով»:
«Միացյալ Նահանգները չպետք է պատրանքներ տածեն Չինաստանի հիմնական շահերին վերաբերող հարցերի հետ կապված. ով խաղում է կրակի հետ, այրվածքներ է ստանում»,- ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը: «Ես կցանկանայի նաեւ Թայվանի իշխանություններին հիշեցնել, որպեսզի նրանք չապավինեն օտարերկրացիների աջակցությանը, քանի որ այդ ուղին փակուղի է տանում»,- ասել է նա: