Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Չորեքշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդակցություն է հրավիրել Անվտանգության խորհրդի անդամների հետ: Այս մասին հայտնում է «Պուլ պեռվոգո» telegram ալիքը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, իշխանությունների առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը, մասնավորապես` Անվտանգության խորհրդի, քաղաքացիների անվտանգության ապահովումն է, ինչպես նաեւ` «սահմանադրական կարգի պահպանումը, պետական կառավարման մարմինների բնականոն գործունեության ապահովումը», փոխանցում է «Sputnik-Բելառուս»-ը: