Tesla ընկերությունը հայտնել է 5:1 հաշվից իր ակցիաների բաժանման մասին
Tesla ընկերությունը հայտնել է 5:1 հաշվից իր ակցիաների բաժանման մասին, հաղորդում է CNN-ը:
Այդ նորությունից հետո երեքշաբթի ընկերության ակցիաներն աճել են 6 տոկոսով:
Ընկերությունը նշել է, որ ակցիաների բաժանում է հայտարարվում, որպեսզի ակցիաներն ավելի հասանելի դառնան աշխատակիցների եւ ներդրողների համար:
Ընկերության ակցիաներն այս տարի՝ չնայած կորոնավիրուսի հետ կապված խնդիրներին, շրջանառության մեջ են գտնվում:
Դրանք հունվարից աճել են 200 տոկոսով՝ մինչեւ 1374 դոլար, իսկ շուկայական կապիտալացումը գերազանցել է այնպիսի ընկերությունների արդյունքները, ինչպիսիք են՝ Disney, Toyota եւ Coca Cola: