ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից չորսը մտել են Կառավարություն
Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող՝ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից 4-ը մտել են Կառավարության շենք՝ հասկանալու՝ խնդրին ինչ լուծում կարող են տալ Կառավարության անդամները, որպեսզի իրենք հնարավորություն ունենան գնալ երկրից:
NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ այժմ Կառավարության շենքի դիմաց վիճակը հանդարտ է, սակայն ակցիա իրականացնողների թիվն ավելացել է, և նրանք սպասում են պատասխանի:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 12-ին, մի շարք ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներ հավաքվել են Կառավարության շենքի դիմաց և սահմանները բացելու համար բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիայի մասնակիցները զրուցեցին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որը նշեց, որ ամեն ինչ այժմ պայմանավորված է համավարակով, որից էլ բխում է արտակարգ դրության երկարաձգումը, և հորդորեց լինել մի փոքր համբերատար, որպեսզի այս մեկ ամիսը ևս անցի, և մարդիկ կարողանան մեկնել երկրից:
Ակցիայի մասնակիցները որոշել էին գնալ Ազգային ժողով՝ իրենց բողոքի ակցիան շարունակելու, սակայն չգնացին, քանի որ ակցիայի 4 մասնակցիընդունեցին կառավարությունում։