Բրազիլիայի Պարանա նահանգը COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության շուրջ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ
Բրազիլիայի Պարանա նահանգը COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության շուրջ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է երկրի պետական գիտահետազոտական ինստիտուտը:
Պարանայի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչ Ժոաո Պեդրո Շոնարտը Reuters-ին հայտնել է, որ բանակցությունները շարունակվում են:
Բրազիլիան պոտենցիալ պատվաստանյութերի փորձարկման կենտրոն է դարձել:
Երկրի իշխանությունները խոստացել են սկսել բրիտանացի եւ չինացի հետազոտողների մշակած պատվաստանյութերի արտադրությունը մեկ տարվա ընթացքում, սակայ փորձագետները զգուշացնում են, որ դա ավելի շատ ժամանակ կխլի:
Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3 մլն դեպք, զոհերի թիվը գերազանցում է 100000-ը: