Բելառուսի ներքին զորքերը ձերբակալություններ են սկսել Մինսկի կենտրոնում
Ռուսաստանի ներքին զորքերը Մինսկի կենտրոնում գտնվող Պուշկինսկայա մետրոյի կայարանում սկսել են ձերբակալել բողոքի գործողությունների ենթադրյալ մասնակիցներին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ ներքին զորքերը պարեկություն են իրականացնում կայարանի հարևանությամբ և կասկածելի անձանց ձերբակալում են:
Sputnik Belarus–ի փոխանցմամբ՝ Պուշկինսկայա մետրոյի կայարանի բոլոր ելքերը փակ են, մարդկանց հետ են ուղարկում կայարան: