Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
«ՎԱԶ 2106»-ը մերկասառույցի պատճառով դուրս է ե... Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխու... Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած... Սուրբ Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջ... Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի ... Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բան... Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում... ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար ... Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկ... Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվ... Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությո... «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցա... Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպ... Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ ք... Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է ... Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղ... Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատ... Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ...

Մտել ենք 21-րդ դարի պատերազմի փուլ․ Հայաստանը տեխնոլոգիապես պատրաստ է այդ պատերազմին և ի վիճակի է հավասար պայքար մղել

«Հայկական զինուժը հուլիսյան մարտերի ընթացքում ցույց տվեց, որ տեխնոլոգիապես մենք պատրաստ ենք 21-րդ դարի պատերազմին։ Այս հարցում մենք կարող ենք լինել ինքնաբավ՝ ի տարբերություն Ադրբեջանի․․․ Եվ ինքնաբավ լինելով՝ ի վիճակի ենք հավասարը հավասարի հետ պայքարել մեր արտադրած անօդաչուներով, մինչև որ Ադրբեջանի գումարները կսպառվեն, և նա այլևս փող չի ունենա իսրայելական ԱԹՍ-ներ գնելու համար»։

 


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը:


Հարցազրույցի սկիզբը՝ այս հղումով։

– Պարոն Պետրոսյանց, իսկ Դուք տպավորություն չունեի՞ք, որ լոկալ բախումներից սկսված հուլիսյան մարտերը այս անգամ իրոք շատ վտանգավոր էին, և լայնածավալ պատերազմի վերաճելու իրական ռիսկեր կային։

– Լայնամասշտաբ պատերազմ սկսվել է այլ ուղղությունների վրա, իսկ այդ ուղղությամբ՝ Տավուշի հատվածում, բացառապես դիրքային մարտեր են տեղի ունենալու, այսինքն՝ պարզապես մեկը մյուսի վրա կրակային ներազդեցություն է ունենալու։ Որևէ այլ բան դժվար տեղի ունենա։ Ի վերջո, այսօր ամենակարևոր բանը ինֆորմացիան է, և ինֆորմացիայի տարածումը այսօր աշխարհում տեղի է ունենում վայրկյանների ընթացքում։ Եթե 1990-ականներին դա կարող էր տեղի ունենալ շաբաթների, ամիսների ընթացքում, ապա հիմա վայրկյանների ընթացքում է տեղի ունենում՝ օնլայն ռեժիմով, ինչը արդեն բավականին զսպող գործոն է հանդիսանում Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվելու և լայնամասշտաբ որևէ գործողություններ իրականացնելու առումով։ Ադրբեջանցիները այլ ծրագրով առաջնորդվելու՝ հրետակոծել, կրակել, մեր բնակավայրերի վրա կրակ վարել, դիվերսիոն գործողություններ իրականացնել։ Ընդամենը դա։ Եթե լայնամասշտաբ պատերազմը սկսեն Արցախի հետ շփման գծում՝ ՀՀ սահմանի վրա անընդհատ կրակային մարտեր են տեղի ունենալու, որի նպատակն այն է, որպեսզի որոշակի ուժեր պահեն այդ ուղղության վրա, և մենք չկարողանանք մեծ քանակությամբ ուժեր այդ ուղղություններից տեղափոխել մարտական գործողությունների հիմնական ուղղությունների վրա։ Դա է նպատակը։ Ուրիշ նպատակ չի կարող լինել։

– Բայց չէ՞ որ ի տարբերություն Արցախի՝ Տավուշում մեր դիրքերը ռազմական տեսանկյունից ավելի անբարենպաստ են, ու երևի թե դա է պատճառը, որ մերոնք պարբերաբար ջանքեր են գործադրում ՝ փորձելով փոխել իրավիճակը Տավուշի սահմանային որոշ հատվածներում և բարելավել մեր դիրքերը, որպեսզի ադրբեջանական կողմը դիրքային առավելություն չունենա և չկարողանա ավելի բարձր դիրքերից, այդ թվում՝ նույն Ղարադաշից սպառնալ մեր բնակավայրերին։

– Դե, իհարկե։ Անկախ նրանից, թե սահմանի ո՞ր հատվածում է, ինձ թվում է՝ մենք միշտ էլ մտածում ենք, պլանավորում ենք և հնարավորություն դեպքում իրականացնելու ենք գործողություններ, որոնցով կարողանալու ենք առավել գերիշխող դիրքեր գրավել։ Մենք անընդհատ ցանկանալու ենք դա անել։ Նաև հակառակորդն է փորձելու։

– Զուտ դիրքային պայքարի տեսանկյունից դա, իհարկե, անհրաժեշտ է ու շատ կարևոր, բայց, այդուհանդերձ, նման բախումները, որոնք կարող են սկսվել այս կամ այն բարձունքի, հենակետի համար պայքարից, և ինչպես տեսանք այս անգամ՝ կարող են հանգեցնել լուրջ էսկալացիայի, չափից ավելի վտանգավոր չե՞ն։ Նորից վերադառնում եմ լայնամասշտաբ պատերազմին վերաբերող հարցին։ Եվ տեսնում ենք, որ բռնությունն ու կոնֆլիկտը արդեն այլ հարթություններ են տեղափոխվում, այլ դրսևորումներ են ստանում՝ վերաճելով հայ-ադրբեջանական ազգամիջյան բախումների աշխարհի տարբեր երկրներում։

– Գիտեք, այն, ինչ տեսանք հետագա օրերին մասնավորապես Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում, Միացյալ Նահանգներում, իրավիճակի սրացման շարունակությունն էր արդեն ոչ թե սահմանի վրա, այլ տեղափոխվեց այլ երկրների տարածք։ Դա փոքր-ինչ այլ հարց է։ Բայց կոնկրետ սահմանի վրա լրիվ այլ իրավիճակ է։

Կոնկրետ տվյալ դեպքում կարծում եմ և ձեզ մոտ՝ «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում էլ իմ տեսակետը հայտնեցի՝ ասելով, որ ընդամենը խնդիրն այն էր, որ ադրբեջանցիները խաղամոլների նման անընդհատ բարձրացնում էին խաղադրույքները, որ կարողանան իրենց պարտվածից ինչ-որ մի բան հետ բերել, և ինչքան ավելի շատ դրեցին, այնքան ավելի շատ կորցրեցին։ Ադրբեջանական կողմը անընդհատ կորցրեց, և եկավ-հասավ մի պահ, որ երևի հասկացան՝ էլի կկորցնեն, ավելի լավ է՝ չշարունակեն։

Այստեղ էական ազդեցություն ունեցավ այն փաստը, որ իրենք կորցրեցին բարձրաստիճան սպայակազմ, որը ծանր հարված էր Ադրբեջանի համար, շա՛տ ծանր հարված էր իրականում։ Իրենք երևի բարձրաստիճան սպաների նման մեծ կորուստ 90-ականներից հետո չէին ունեցել։

– Ի վերջո, բանակային կորպուսի շտաբի պետ է ոչնչացվել՝ գեներալ-մայորի կոչումով (!)։

– Այո՛։ Ճիշտ է, ապրիլյան պատերազմի ընթացքում էլ իրենք բավական լուրջ պաշտոններ զբաղեցնող զինվորականներ կորցրեցին։ Ես գիտեմ, որ ադրբեջանական զինուժի հատուկ նշանակության բրիգադի հրամանատարական կազմից բավական մեծ թվով անձինք են զոհվել։ Բայց, այնուամենայնիվ, դրանցից որևէ մեկը գեներալական ուսադիրներ չէր կրում։ Եվ ադրբեջանական իշխանության համար սա ծանր հարված էր։ Իրենց սեփական ժողովրդի աչքերում իրենք անմիջապես ներքև գլորվեցին։ Ես կարծում եմ՝ ադրբեջանցիները, հասկանալով, որ մարտի դաշտում իրենք չեն կարողանում ոչնչի հասնել, փորձում են կոնֆլիկտը տեղափոխել այլ դաշտեր։ Եվ ինչպես փորձն է ցույց տալիս՝ հիմնախնդրի 30 տարիների ընթացքում մենք մարտի դաշտում միշտ կարողանում ենք հաղթել, բայց այլ դաշտերում, ցավոք սրտի, տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մենք պարտություններ ենք կրում։ Չեմ ասում՝ անընդհատ, բայց կրում ենք պարտություններ։ Հույս ունեմ, որ ինչ-որ մի բան կփոխվի այս հարցում, և մենք կսկսենք նաև այլ դաշտերում հաղթել։

– Մենք միշտ ասում ենք, որ բանակը մեր պետության, երևի թե, միակ կայացած ինստիտուտն է, որը շատ լավ գիտի իր անելիքը, իր քաղաքականությունը, ծրագրերը, ռազմավարությունը և հետևողականորեն իրականացնում է դրանք։ Գուցե պատճառն այն է, որ վաղուց հասկացել ենք բանակի կարևորությունը մեր ազգային անվտանգության և առհասարակ մեր գոյության տեսանկյունից, բայց չե՞նք հասկանում կամ բավարար չափով չե՞նք գիտակցում, օրինակ, դիվանագիտության ու արտաքին քաղաքականության, տնտեսության, կրթության, մշակույթի և ռազմավարական այլ ոլորտների կարևորությունը նույն ազգային անվտանգության ապահովման և սպառնալիքների չեզոքացման համատեքստում։ Այս տեսանկյունից մեր դիվանագիտությունը, Ձեր կարծիքով, պասիվ չէ՞ր հուլիսյան մարտերի օրերին։ Ինչո՞ւ երբ մեզ մեղադրում էին «ագրեսիայի» մեջ՝ Երևանը շեշտը չէր դնում այն փաստի վրա, որ նույն Ղարադաշ (Սևաքար) սարը, ըստ միջազգայնորեն ճանաչված սահմանների, Հայաստանին է պատկանում, և մարտական գործողություններն էլ տեղի էին ունենում ՀՀ պետական սահմանի տարածքում, ուստի մենք ունենք բոլոր իրավունքները ազատագրելու այդ բարձունքը։ Դա ասաց միայն Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

– Ես այս հարցի վերաբերյալ նախկինում էլ եմ արտահայտել իմ տեսակետը։ Ցավոք սրտի, մեր հասարակության լայն շրջանակները բանակի մասին հիշում են միայն այսպիսի պահերին։ Մենք անընդհատ ասում ենք, որ բանակը ամենակայացած կառույցն է, և այլն, և այլն, բայց, ցավոք սրտի, բանակի մասին այդ գովեստները բարձրաձայնում ենք միայն նման պահերին, հետո մոռանում ենք։ Բանակն էլ ունի իր խնդիրները, և այն, որ մենք կարողանում ենք հաջողությամբ իրականացնել մարտական առաջադրանքները, իմ կարծիքով՝ ամեն ինչ զուտ մեր զինվորների, զինծառայողների մարտական ոգու, բարոյահոգեբանական բարձր վիճակի արդյունքն է։ Իրենք հստակ նպատակ ունեն և այդպես են մոտիվացված՝ նման խնդիրների դեպքում մոռանալ ամեն ինչ և կատարել կարևորագույն խնդիրը, առաջադրանքը՝ պաշտպանել Հայրենիքը։ Ոգու հարցն է։

Իսկ մյուս ուղղությունների հետ կապված՝ այո՛, կարծում եմ, որ մենք ունենք շատ մեծ թերացում։ Մյուս ուղղություններում, կարծես թե, չկա այդ մեծ մղումը։ Բայց այստեղ պետք է նաև անպայմանորեն շեշտել, որ իրականում շատ բաներ կան, որ մենք ուղղակի չգիտենք էլ դրանց մասին, և դրանք հրապարակման ենթակա չեն։ Մենք չգիտենք՝ ի՞նչ է կատարվում, ի՞նչ աշխատանք է իրականացվում։ Միգուցե խնդիրը ամենևին էլ կառույցների մեջ չէ, նաև այլ խնդիրներ կան։

Այնուամենայնիվ, եկեք նաև հասկանանք մի շատ կարևոր հանգամանք, որ 21-րդ դարի աշխարհը հիմնված է ֆինանսական ուժի վրա, ինչի բացակայությունն այսօր այդ մյուս ուղղություններում բավական թուլացնում են մեր դիրքերը։

– Այդ խնդիրն, իհարկե, շատ է արծարծվում։ Ռուսաստանցի փորձագետներից մեկը մարտերի օրերին համոզում էր մեզ, որ Ադրբեջանը տեխնիկական առավելություն ունի՝ շնորհիվ ավելի մեծ ֆինանսական հնարավորությունների։ Ասենք՝ «դուք ունեք «Իսկանդեր», բայց իրենք ունեն ավելի ճշգրիտ իսրայելական «Լորա» համակարգեր», «դուք ունեք ինքնաշեն անօդաչուներ, իրենք՝ իսրայելական նորագույն ԱԹՍ-ներ», և այլն, և այսպես շարունակ։ Այս տեխնիկական առավելությունը իրո՞ք նրանց առավելություն է տալիս, թե՞ դա ամենակարևոր գործոնը չէ՝ նույնիսկ այսօրվա՝ ժամանակակից պատերազմներում։

– Միանշանակ դա ամենակարևորը չէ, քանի որ լավ զենք ունենալը շատ քիչ է․ պետք է նաև կարողանալ այն ճիշտ օգտագործել։ Պատմությունը ցույց է տալիս, որ իրենք չեն կարողանում դա անել։ Ի վերջո, 1990-ականներին սրանից ավելի ահավոր վիճակ էր, երբ Ադրբեջանում ամբողջությամբ, 100-տոկոսանոց մարտական տեխնիկայով, սպառազինությամբ զինված բանակ էր, իսկ մեր կողմից՝ բավական թույլ զինված, շատ ավելի քիչ զինտեխնիկա, սպառազինություն ու զինամթերք ունեցող անձնակազմ էր, բայց մենք կարողացանք ջարդել նրանց մեջքը։ Դրա համար նորից եմ ասում, որ լավ տեխնիկա, լավ զենք ունենալը ամենևին չի նշանակում, որ դու լավ որակ ունես։

– Լավ տեխնիկայի, ժամանակակից սպառազինության կարևոր բաղադրիչներից են նորագույն տեխնոլոգիաները և հատկապես անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), այսպես ասած՝ դրոնները։ Ի՞նչ ցույց տվեց «դրոնների պատերազմը» հուլիսյան մարտերի ընթացքում։ Փաստորեն մենք հաղթեցինք նորագույն, գերժամանակակից և թանկարժեք ԱԹՍ-ներով զինված ադրբեջանական բանակին հայկական արտադրության անօդաչուներո՞վ։

– Այո։ Միանշանակ մենք մտել ենք այն փուլ, որտեղ արդեն տեղի է ունենում 21-րդ դարի պատերազմ, որը տեխնոլոգիաների վրա հիմնված պատերազմ է։ Այսինքն՝ անկոնտակտ պատերազմ է մղվում, և մենք ցույց տվեցինք, որ տեխնոլոգիապես մենք պատրաստ ենք այդ պատերազմին։ Այս հարցում մենք կարող ենք լինել ինքնաբավ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը մեծամասամբ գնում է այդ տեխնոլոգիական միջոցները Իսրայելից և պատրաստվում է գնել նաև Թուրքիայից։ Մենք ցույց տվեցինք, որ ինքնաբավ լինելով՝ ի վիճակի ենք հավասարը հավասարի հետ պայքարել մեր արտադրած տեխնոլոգիական միջոցներով։

– Դուք կարծում եք, որ մենք իրոք կարո՞ղ ենք երկարաժամկետ հեռանկարում մեր արտադրությամբ մրցել իսրայելական կամ թուրքական նորագույն, միլիոնանոց, բազմամիլիոնանոց անօդաչուների հետ, թե՞ գուցե սա կարճաժամկետ էֆեկտ էր, որից մենք շատ ոգևորվեցինք։

– Իրականում գիտե՞ք՝ ինչպես է։ Մեզ մոտ էլ այդ ոլորտը անընդհատ զարգանում է, տեղում չի մնում։ Եվ ամենաառաջին հայկական ԱԹՍ-ների հետ համեմատած՝ այսօրվա ԱԹՍ-ները արդեն այլ մակարդակի վրա բարձրացած տեխնոլոգիական միջոցներ են, և մեզ մոտ էլ այդ զարգացումն անընդհատ շարունակվում է, և Հայաստանի Հանրապետությունում այսօր այդ տեխնոլոգիական ուղղությունը բավական զարգացած է, շատ մեծ զարգացում է ապրել, և հնարավորություն ունենք ոչ թե անվերջ պայքարելու իսրայելական անօդաչուների դեմ, այլ պայքարելու այնքան, մինչև որ Ադրբեջանի գումարները կսպառվեն, և նա այլևս փող չի ունենա իսրայելականը գնելու համար։

դիտվել է 245 անգամ
«ՎԱԶ 2106»-ը մերկասառույցի պատճառով դուրս է ե... Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխու... Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած... Սուրբ Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջ... Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի ... Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բան... Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում... ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար ... Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկ... Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվ... Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությո... «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցա... Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպ... Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ ք... Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է ... Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղ... Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատ... Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan