Բելառուսի իրավապաշտպանները հայտնել են տասնյակ ձերբակալված դիտորդների մասին
Բելառուսի «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը հաղորդել է օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում Մինսկում և այլ մարզերում ձերբակալված տասնյակ ակտիվիստների, դիտորդների և լրագրողների մասին:
Ըստ «Վեսնա»-ի տվյալների, Մինսկում օգոստոսի 8-ի երեկոյից սկսած ձերբակալվել է 27 մարդ: Ցանկում են հայտնվել «Դոժդ»-ի երեք լրագրողներ, որոնց ճակատագրով զբաղվում է ՌԴ դեսպանատունը:
Մյուս մարզերում ուժայինները բերման են ենթարկել 33 մարդու, այդ թվում՝ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի համախոհներին: Որոշ քաղաքացիներ ձերբակալվել են սոցցանցերում հրապարակած գրառումների համար, պնդում են իրավապաշտպանները: