Բեյրութում տեղի ունեցած պայթյունի միջազգային հետաքննությունը ժամանակի կորուստ է. Լիբանանի նախագահ
Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի փաստով միջազգային հետաքննություն անցկացնելու պահանջը միայն ժամանակի կորստի կհանգեցնի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ լիբանանյան հեռուստաալիքին հղումով:
«Պայթյունի փաստով միջազգային հետաքննություն անցկացնելու պահանջները կհանգեցնեն ժամանակի կորստի»,- հայտարարել է Աունը:
Նա հավելել է, որ դատավարությունը պետք է լինի արագ, բայց միևնույն ժամանակ ոչ հապճեպ:
Օգոստոսի 4-ին Բեյրութ քաղաքի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խոսքով, պայթյունի պատճառ է դարձել 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումը:
Մոտակայքի, ինչպես նաև պայթյունի վայրից մի քանի կիլոմետր շառավղով գտնվող շենքերի ապակիները փշրվել են, քանդվել է շինությունների մի մասը: