Բիլ Գեյթսը հայտարարել է, որ Microsoft-ը TikTok-ը գնելուց հետո դժվարությունների կհանդիպի
Microsoft-ը ստիպված կլինի դիմակայել ԱՄՆ կառավարության մարտահրավերներին և պահանջներին Չինաստանի ByteDance-ից TikTok հավելվածը գնելուց հետո՝ Wired-ին ասել է ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը:
Գեյթսը TikTok-ի գործարքը անվանել է «թույնով լի գավաթ»: Նա ասել է, որ Microsoft-ը ստիպված կլինի հաշվի առնել տվյալների գաղտնագրման հարցը: Բացի այդ, Գեյթսը տարօրինակ է համարել գործարքի բաժնեմասը ԱՄՆ գանձարան փոխանցելու պահանջը:
Microsoft-ի հիմնադիրը նաև բարձր մրցակցային շուկան դրական գործոն է համարել և զարմանք արտահայտել Թրամփի՝ «միակ մրցակցին սպանելու» ցանկության վերաբերյալ։