Երևան, 16.Ապրիլ.2024, 00:00 |
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատես... Պռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատա... ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու... Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյան... 9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանո... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբ... ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին... Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ ... ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվ... Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Ս... Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանու... Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղն... Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր... ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊ... Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեց... Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլի... Մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին ... Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբ... Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների ... Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների ... Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ա... Մելանի Ժոլին ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությա... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որ... Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվան... ՔՊ-ական պատգամավորին վիրավորած երիտասարդին դա... Արդեն մեկ դարից ավելի հայ ոստիկանը առաջին գծո... Երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի... Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան... Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդ... Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ... Վրաստանի խորհրդարանում այսօր քվեարկության կդր... Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունի... Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ... «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբ... Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Շոլցի հետ Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ... Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկնե... Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ... Առողջապահության նախարարությունում խուզարկությ... ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության... Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կնե... Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցի... Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշ... Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բ... Աստղագուշակ` ապրիլի 16-ի համար Տեղի է ունենում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ Ուղիղ Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և ... Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնո... ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամ... Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում ... Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան ... Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտն... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռն... Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»... Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7... Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողնե... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտել... Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատա... Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությա... ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավո... Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպա... Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փ... Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն ե... Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովա... Արջերի խաղը՝ Հայաստանի լեռներում Լիբանանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խար... Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ց... Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակա... ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի ... Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թ... Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած... Ռուսաստանը շարունակում է օտարերկրացիներին հավ... Մեկ շաբաթում Սևանից 303 հատ ապօրինի խեցգետնաո... Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան ... Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբ... Ջուր չի լինի «Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներ... Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության ... Պատրուշևը բանակցություններ է վարել Իսրայելի Ա... Քննարկվել է մասնավոր թատրոնների խրախուսման մո... Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գ... Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը ... Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ... Հաստատվել են «Նոր Երևան» թաղամասում բնակապահո... Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում պահպ... Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամ... Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտ... Հաջողակից՝ սկսնակին․ բարեգործական ընթրիքի արդ... Կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե....

Հարիրիի սպանությունից՝ մինչև Բեյրութի նավահանգստի ահեղ պայթյուն. Լիբանանը, որպես պետություն, կործանման եզրին է

Չորեքշաբթի, 4 օգոստոսի, 2020 թվական՝ օր, որը կհիշվի որպես Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ Լիբանանի նորագույն պատմության ամենասև ու ամենաողբերգական էջերից մեկը, այս մասին գրում է «Առաջին լրատվական»-ը:

Այդ օրը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի խաղաղ երկինքը որոտաց սաստիկ պայթյունից: Միջերկրական ծովի ափին փռված այս չքնաղ քաղաքը աշխարհին հայտնի է որպես «Միջերկրածովյան Շվեյցարիա», «Մերձավոր Արևելքի Փարիզ» կամ «Մերձավոր Արևելքի մարգարիտ», բայց նավահանգստի տարածքում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով Բեյրութը մի քանի րոպեում վերածվեց աղետի գոտու: Առաջ եկավ մի սարսափելի պատկեր, որը շատերին և հատկապես բեյրութցիներին հիշեցրեց 30 տարի առաջ ավարտված 15-ամյա քաղաքացիական պատերազմի մղձավանջը:


Արաբագետ Հայկ Քոչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Բեյրութի նավահանգստի պայթյունը, պատկերավոր ասած, «վերջին մեխն էր՝ Լիբանանի պետության դագաղին», և կարելի է ասել, որ այսօր Լիբանանը, որպես պետություն, վերացման եզրին է:

Հզոր պայթյուն՝ Բեյրութի անամպ երկնքում


Լուրը, բնականաբար, կայծակնային արագությամբ տարածվեց ոչ միայն Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում, Արաբական աշխարհում, այլև ամբողջ աշխարհում՝ շատ արագ հայտնվելով միջազգային առաջատար լրատվամիջոցների գլխագրերում, իսկ առցանց մեդիայում սկսեցին հրապարակել սարսափելի պայթյունը ֆիքսած առաջին սիրողական կադրերը, որ նկարահանել էին տարբեր մարդիկ՝ քաղաքի տարբեր կետերից և նույնիսկ ծովից՝ հետևելով բռնկված հրդեհին: Հարվածային հզոր ալիքը, որ գալիս էր հեռվից նշմարվող հրդեհվող օբյեկտից, հաշված վայրկյաններ անց գետնին էր տապալում դրանից կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող նկարահանող մարդկանց և նրանց տեսանկարահանող սարքերը:

Շուտով պարզ դարձավ, որ պայթյունի հետևանքով ավերվել են նավահանգստի տարածքի շինությունների զգալի մասը և նույնիսկ հարակից թաղամասերը: Դա հստակ երևում էր հրապարակված տեսանյութերից և լուսանկարներից: Ասում են, թե պայթյունի ձայնը այնքան ուժեղ է եղել, որ այն լսել են նույնիսկ Կիպրոս կղզու բնակիչները:

Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունից 75 տարի անց

Նաև շատ տարօրինակ էր պայթյունից հետո ձևավորված սնկաձև հսկայական պատկերը, որ սովորաբար լինում է մարդկությանը հայտնի ամենահզոր ու կործանարար զենքի՝ ատոմային ռումբի պայթյունից: Հետագա ժամերին պարզելով պայթյունի հնարավոր պատճառը՝ մասնագետները պիտի հաշվարկեին և հայտարարեին, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը իր հզորությամբ հավասար է սրանից ուղիղ 75 տարի առաջ՝ 1945 թ. օգոստոսի 6-ին, Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա նետված ատոմային ռումբի հզորության 1/10-րդին:

Բայց ի՞նչն էր այդ ուժգին և ահարկու պայթյունի պատճառը: Մի՞թե միջուկային զենք է գործադրվել: Բնականաբար, դա չափից ավելի անհավանական վարկած է՝ նույնիսկ այնպիսի անկայուն տարածաշրջանի պարագայում, ինչպիսին Մերձավոր Արևելքն է: Բայց որ կարող էր ահաբեկչական հարձակում լինել՝ անշուշտ, շատերի մտքով անցավ:

2750 տոննա ամոնիումի նիտրատ՝ 2014 թվականից

Ժամեր անց, սակայն, Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի նավահանգստի տարածքում պայթել է պահեստներից մեկը, որտեղ պահվում էր հսկայական քանակությամբ՝ շուրջ 2750 տոննա ամոնիումի նիտրատ կամ այլ խոսքերով՝ ամոնիակային սելիտրա: Սա քիմիական միակցություն է (NH₄NO3), որը սովորաբար օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերությունում: Բայց որն այս դեպքում ավելի կարևոր է՝ ամոնիակային սելիտրան օգտագործվում է նաև պայթուցիկ նյութերի (!) բաղադրության մեջ: Ընդ որում, ինչպես պարզվեց՝ այդ 2750 տոննա սելիտրան Բեյրութի նավահանգստում է եղել դեռևս 2014 թվականից, երբ այն առգրավել են կայանած նավերից մեկից, որն ուղևորվում էր դեպի Մոզամբիկ:

Թրամփը չի հավատում. հարձակում է եղել

Բայց նույնիսկ այս հայտարարությունից հետո շատ մարդիկ, նրանց թվում՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, կասկածում են, որ Բեյրութի ողբերգական պայթյունը պարզապես դժբախտ պատահար էր կամ ինչ-որ մեկի հանցավոր անփութության հետևանքը: Թրամփը օգոստոսի 5-ին հայտարարել է, թե ամերիկյան այն մի քանի գեներալները, որոնց հետ ինքը հանդիպել է, կարծում են, որ դա ավելի շատ նման էր հարձակման, քան թե «արտադրական պայթյունի»:

Հարյուրավոր զոհեր և հազարավոր վիրավորներ

Դեպքից 1 օր անց՝ օգոստոսի 5-ի դրությամբ, միջազգային ԶԼՄ-ները գրում էին, որ Բեյրութի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 135 մարդ, վիրավորվել՝ շուրջ 5000-ը: Արդեն հայտնի է, որ զոհվածների թվում կան հայեր, նախնական տվյալներով՝ մեկ տասնյակից ավելի: Նրանց թվում է լիբանանյան «Ալ Քաթաիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը:

Ներքաղաքական ճգնաժամի ընդհանուր պատկերի մեջ

Հումանիտար աղետի հետ մեկտեղ՝ Բեյրութի պայթյունը շատ արագ սկսեց նաև քաղաքական երանգներ ստանալ, քանի որ այն ցավալիորեն, բայց, այդուհանդերձ, շատ բնականորեն տեղավորվեց Լիբանանում վերջին ամիսներին տեղի ունեցող տագնապալի իրադարձությունների և խորացող քաղաքական ու տնտեսական ճգնաժամի ընդհանուր պատկերի մեջ:

Իսկ եթե հիշենք նաև մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության առանձնահատուկ ու շատ կարևոր կապերը արաբական այս երկրի հետ և Լիբանանում մեծաթիվ հայկական համայնքի գոյության փաստը, ապա հարցի կարևորությունը կրկնապատկվում է թե՛ քաղաքական, թե՛ հումանիտար և թե՛ այլ առումներով:

 

Հարիրիի սպանությունը և «վերջին մեխը՝ Լիբանանի պետության դագաղին»

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բեյրութի ողբերգական իրադարձությունները մեկնաբանեց ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Հայկ Քոչարյանը՝ ասելով, որ մեծ հաշվով էական չէ, թե ո՞րն է եղել պայթյունի իրական պատճառը կամ սա ի՞նչ տիպի գործողություն էր, քանի որ «այս պայթյունը վերջին մեխն էր, որը կարելի էր խփել Լիբանանի պետության դագաղին»:

«Եթե նայենք ժամանակագրությանը՝ Լիբանանի անկայունության այս շրջանը սկսվել է դեռևս 15 տարի առաջ՝ 2005 թվականին և սկսվել է հենց պայթյունով, որի հետևանքով զոհվեց [նախկին վարչապետ] Ռաֆիկ Հարիրին: Հարիրիի սպանությամբ սկսվում է Լիբանանի անկայունության ամբողջ շրջանը վերջին 15 տարիների ընթացքում: Հենց այս ժամանակահատվածում եղավ 2006-ի լիբանանա-իսրայելական կամ «Հըզբոլլահ»-Իսրայել պատերազմը, որը կրկին մեծ ավերածություններ թողեց Լիբանանում:

Հետո դրան հաջորդեց անընդհատ կրկնվող քաղաքական ճգնաժամը, որը ցույց էր տալիս, որ գոյություն ունեցող քվոտային կառավարման համակարգը, որը գործում էր Լիբանանում, չի աշխատում և անընդհատ բերում է ճգնաժամի: Այս համատեքստում կարելի է հիշել շատ ու շատ դեպքեր և ապացույցներ, անգամ՝ Բեյրութի աղբահանության հետ կապված խնդիրները, երբ քաղաքը չէր մաքրվում և աղբի մեծ կուտակումներ էին առաջացել: Այսինքն՝ կառավարման լուրջ ճգնաժամով էր անցնում պետությունը, և այդ ճգնաժամը ցույց էր տալիս, որ քվոտային իշխանության ձևավորման համակարգը չի աշխատում, որովհետև փոխվել էր երկրի էթնիկ-կրոնական կազմավորումների թվային հարաբերակցությունը, և տրված քվոտաները չէին համապատասխանում համայնքների բնակիչների իրական թվերին: Այսինքն՝ շիաները շատացել էին, բայց իրեն ներկայությունը քաղաքական կյանքում քիչ էր: Եվ այլն:

Առավել մանրամսն՝ սկզբնաղբյուրում:

 

դիտվել է 238 անգամ
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատես... Պռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատա... ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու... Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյան... 9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանո... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբ... ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին... Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ ... ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվ... Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Ս... Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանու... Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղն... Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր... ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊ... Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեց... Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլի... Մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին ... Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբ... Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների ... Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների ... Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ա... Մելանի Ժոլին ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությա... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որ... Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվան... ՔՊ-ական պատգամավորին վիրավորած երիտասարդին դա... Արդեն մեկ դարից ավելի հայ ոստիկանը առաջին գծո... Երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի... Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան... Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդ... Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ... Վրաստանի խորհրդարանում այսօր քվեարկության կդր... Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունի... Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ... «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբ... Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Շոլցի հետ Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ... Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկնե... Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ... Առողջապահության նախարարությունում խուզարկությ... ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության... Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կնե... Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցի... Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշ... Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բ... Աստղագուշակ` ապրիլի 16-ի համար Տեղի է ունենում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ Ուղիղ Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և ... Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնո... ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամ... Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում ... Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան ... Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտն... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռն... Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»... Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7... Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողնե... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտել... Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատա... Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությա... ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավո... Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպա... Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փ... Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն ե... Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովա... Արջերի խաղը՝ Հայաստանի լեռներում Լիբանանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խար... Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ց... Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակա... ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի ... Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թ... Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած... Ռուսաստանը շարունակում է օտարերկրացիներին հավ... Մեկ շաբաթում Սևանից 303 հատ ապօրինի խեցգետնաո... Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան ... Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբ... Ջուր չի լինի «Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներ... Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության ... Պատրուշևը բանակցություններ է վարել Իսրայելի Ա... Քննարկվել է մասնավոր թատրոնների խրախուսման մո... Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գ... Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը ... Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ... Հաստատվել են «Նոր Երևան» թաղամասում բնակապահո... Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում պահպ... Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամ... Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտ... Հաջողակից՝ սկսնակին․ բարեգործական ընթրիքի արդ... Կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե....
Ամենաընթերցվածը
website by Sargssyan