Բողոքի ակցիա Մաշտոցի պուրակում. ոստիկանները 4 քաղաքացու բերման ենթարկեցին
Մաշտոցի պուրակում այսօր՝ օգոստոսի 6-ին, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով չտուգանել բաց տարածքներում դիմակ չկրելու համար, իսկ մինչև այս պահը դիմակ չկրելու համար կազմած բոլոր արձանագրությունները չեղարկել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցներից մի քանիսը եղել են առանց դիմակի, ոստիկանները հերթով մոտենում էին քաղաքացիներին եւ հորդորում դիմակ կրել, հակառակ դեպքում տուգանում էին: Մաշտոցի պուրակից 4 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանության բաժին:
Աղբյուրը ՝News.am