Բեյրութի պայթյունի հետևանքով զոհվել է Գերմանիայի դեսպանատան աշխատակցուհին
Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Լիբանանում երկրի դեսպանատան աշխատակցուհու մահվան մասին, հայտնում է Associated Press-ը:
Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը հայտարարել է, որ կինը մահացել է «իր բնակարանում՝ պայթյունի հետեւանքով առաջացած բարդությունների հետեւանքով»: Նա նաեւ ցավակցություն է հայտնեց Լիբանանում Գերմանիայի դեսպանատանը:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետեւանքով առնվազն 135 մարդ է մահացել, ավելի քան 5000 մարդ վիրավորվել է: