ԱՄԷ-ի Աջման քաղաքի գյուղատնտեսական շուկայում չորեքշաբթի օրը խոշոր հրդեհ է բռնկվել. Պարզվում են արտակարգ պատահարի պատճառների և հանգամանքների մանրամասները. Տուժածների մասին տեղեկություններ չկան
ԱՄԷ-ի Աջման քաղաքի գյուղատնտեսական շուկայում չորեքշաբթի օրը խոշոր հրդեհ է բռնկվել:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ քաղաքի նոր արդյունաբերական գոտում գտնվող շուկայի տարածքը շրջափակվել է ոստիկանության կողմից: Դեպքի վայր են ժամանում հրշեջ ջոկատները: Տարհանվել են մոտակայքում գտնվող հիվանդանոցի հիվանդներն ու աշխատակիցները:
Պարզվում են արտակարգ պատահարի պատճառների և հանգամանքների մանրամասները: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Տեսանյութն՝ այստեղ: