Կանադան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման պայմանագրեր է կնքել Pfizer Inc-ի և Moderna Inc-ի հետ
Կանադան առանձին պայմանագրեր է կնքել Pfizer Inc-ի և Moderna Inc-ի հետ` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի միլիոնավոր չափաբաժինների մատակարարման վերաբերյալ, հայտնում է Reuters-ը:
Գնումների նախարար Անիտա Անանդը հայտնել է, որ Օտտավան «ինտենսիվ բանակցություններ է վարում» պատվաստանյութերի մի շարք այլ տեղական և միջազգային հավանական մատակարարների հետ:
«Մենք բոլորս արծաթե փամփուշտ ենք ուզում, բայց, ցավոք, այն չկա»,- ասել է Անանդը:
Բոլոր հավանական պատվաստանյութերը պետք է հավանության արժանանան Կանադայի առողջապահության նախարարության կողմից, ասել է Անանդը՝ հավելելով, որ իր գերատեսչությունը Կանադայում պատվաստանյութերի արտադրության և փաթեթավորման վերջին փուլերի համար անհրաժեշտ սարքավորումներ է գնել:
Անանդը Pfizer-ի և Moderna-ի փորձնական պատվաստանյութերը բնութագրել է որպես «շատ հեռանկարային», սակայն նշել է, որ դեռ շատ աշխատանք կա կատարելու: