Կայսերական պինգվինների բազմաթիվ գաղութներ են հայտնաբերվել Անտարկտիդայի ափերին
Կայսերական պինգվինների բազմաթիվ գաղութներ են արբանյակներից հայտնաբերվել Անտարկտիդայի ափերին, հայտնում է BBC-ն:
Տիեզերքից ստացված պատկերներում դրանք նման են ծովային սառույցի վրա լայնածավալ բծերի:
Ըստ գիտնականների հաշվարկների՝ սա նշանակում է կայսերական պինգվինների բնակչության 5-10% աճ: Այժմ նրանց թիվը գնահատվում է 278 500 վերարտադրողական զույգ:
Սա ողջունելի զարգացում է, որովհետեւ համարվում է, որ թռչուններն այս հարյուրամյակում սպառնալիքի տակ են հայտնվել՝ տարածաշրջանում տաքացման պատճառով։
Կայսերական պինգվինների ամբողջ կյանքի ցիկլը սերտորեն կապված է ծովում լողացող սառույցի առկայության հետ, իսկ դրա մակերեսը առաջիկա տասնամյակների ընթացքում կկրճատվի:
Կլիմայի մոդելները կանխատեսում են, որ հետեւանքները ծանր կլինեն: Մի կանխատեսում ենթադրել է, որ մինչեւ 2100 թվականը կայսերական պինգվինների թիվը կրկնակի կնվազի։