Հայաստանն առաջատար է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը տարածաշրջանում շարունակում է առաջատարը լինել 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
worldometers. կայքի տվյալների համաձայն՝ օգոստոսի 5-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 13 357, մահացության ցուցանիշը՝ 260:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 13 357
2. Ռուսաստան – 5938
3. Իրան - 3775
4. Ադրբեջան – 3267
5. Թուրքիա – 2797
6. Վրաստան – 300
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 260
2. Իրան – 212
3. Ռուսաստան – 99
4. Թուրքիա – 69
5. Ադրբեջան – 47
6. Վրաստան – 4
Նշենք, որ Հայաստանում օգոստոսի 5-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 288, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 39 586 է, մահվան դեպքերինը՝ 998:
Մեկ օրում առողջացածների թիվը 478 է, ընդհանուր առողջացածներինը՝ 30 850, փաստացի բուժվողներինը՝ 7738 (մեկ օրում նվազել է 192-ով):