Samsung Electronics-ը ներկայացրել է Galaxy Note նոր սմարթֆոնը
Samsung Electronics Co Ltd-ը ներկայացրել է Galaxy Note նոր սմարթֆոնը, հաղորդում է Reuters-ը:
Նախորդ մոդելը՝ S20-ը, թողարկվել էր փետրվարին՝ պանդեմիայից առաջ:Սակայն այդ ժամանակ ընկերությունն առաջին տեղը զիջում էր չինական Huawei-ին, քանի որ մարդիկ տնտեսական դժվարությունների ժամանակ նախընտրում են ավելի էժան մոդելներ:
Նոր Note 20-ը հագեցած է 6,7 դյույմանոց էկրանով,5G-ով եւ S-Pen-ով:
Այն վաճառքի կհանվի օգոստոսի 21-ին գրեթե 70 երկրներում: