Ճապոնիայում գիտնականները COVID-19- ի դեմ պատվաստանյութ են ստեղծում ՝ օգտագործելով որդեր
Ճապոնիայում գիտնականները մետաքսե որդեր են օգտագործում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար՝ գրում է .gazeta.ru -ն՝ վկայակոչելով Կյուշուի համալսարանի պրոֆեսոր Տակահիրո Կուսակաբեին։
Նշվում է, որ այդ որդերի թրթուրները սպիտակուց են պարունակում։
«Մետաքսի օգնությամբ մենք ստեղծում ենք արհեստական սպիտակուց, որը ծայրաստիճան նման է նոր տեսակի կորոնավիրուսի սպիտակուցին, բայց դրա մեջ վիրուս չի պարունակում, ուստի այն անվնաս է»,-ասել է պրոֆեսորը:
Պատվաստանյութը կարելի է ստանալ ներարկման միջոցով կամ մետաքսի ճարմանդային թրթուր ուտելով, ինչը տարածված է ասիական երկրներում:
Կուսակաբեն նշել է, որ նման պատվաստանյութն ավելի էժան կլինի, քան մյուս երկրներում մշակվածները: