Լիբանանում հացահատիկի պաշարները մեկ ամսից էլ պակաս կբավականացնեն
Լիբանանում հացահատիկի պաշարները մեկ ամսից էլ պակաս կբավականացնեն: Օգոստոսի 5-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի էկոնոմիկայի և առևտրի նախարար Ռաուլ Նեհմեին:
Նրա խոսքով՝ Լիբանանում հացահատիկը մնացել է «մեկ ամիսից էլ պակաս ժամանակի համար»: Այդ պատճառով, ինչպես նշել է Նեհմեն, իշխանությունները պարենի այլընտրական պահեստարաններ են փնտրում: