Թուրքիայի իշխանությունները քննարկում են Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու հնարավորությունը
Թուրքիայի իշխանությունները քննարկում են Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը:
Պաշտոնյաները հայտարարել են, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հաջորդ շաբաթ համաձայնագրից դուրս գալու մասին որոշում կկայացնի:
Անցած տարի Թուրքիայում կանանց 474 սպանություն է գրանցվել, ինչը 2 անգամ ավելի շատ է, քան 2011 թվականին:
Թուրքիայում շատ պահպանողականներ ասում են, որ համաձայնագիրը «խրախուսում է բռնությունը, խարխլում ընտանիքը»:
Այդ հարցով տարաձայնություններ կան ոչ միայն իշխող կուսակցությունում, այլ նույնիսկ Էրդողանի ընտանիքում. նրա 2 երեխաները մասնակցում են Ստամբուլի կոնվենցիայի մասին դեբատների երկու կողմերում:
Տարաձայնությունները սկսվել են անցած ամիս 27-ամյա Պինար Գուլտեկինի սպանությունից հետո, ում խեղդել են, այրել եւ նետել տակառը: Աղջկան սպանել է նրա նախկին ընկերը:
Կոնվենցիայի հակառակորդներն ասում են, որ համաձայնագիրը խարխլում է ընտանեկան արժեքները:
Շատ պահպանողականները թշնամաբար են վերաբերվում կոնվենցիայում գենդերային հավասարության սկզբունքին եւ դա դիտարկում որպես խթան հոմոսեքսուալիզմի համար: