Հանրային հեռուստաընկերությունը` «Երգ երգոցի»` նոր եթերաշրջանում չլինելու լուրերի մասին
Տեւական ժամանակ է` համացանցում քննարկվում է Հանրային հեռուստաընկերութան «Երգ երգոց» հաղորդաշարի` նոր եթերաշրջանից դուրս մնալու լուրը:
Այն, որ շուրջ տասը տարի եթեր հեռարձակվող հաղորդումը փակվելու է այս ամռանը, խոսվում էր դեռեւս փետրվար ամսից, թեեւ Հանրային հեռուստաընկերությունը մինչ օրս թեմայի վերաբերյալ որեւէ պաշտոնսկան հայտարարությամբ հանդես չի եկել: NEWS.am STYLE-ը լուրերի իսկությունը պարզելու համար կապ է հաստատել Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից նշեցին.
«Մենք մեր բոլոր հաղորդումների, այդ թվում` «Երգ երգոցի» վերաբերյալ կտեղեկացնենք մեր նոր եթերաշրջանին ընդառաջ»: