Բեյրութի բնակիչներին կոչ են արել չմոտենալ պայթյունի շրջանին օդի աղտոտվածության պատճառով
Լիբանանի քաղավիացիայի գլխավոր վարչության մետեորոլոգիական դեպարտամենտը Բեյրութի բնակիչներին զգուշացրել է պայթյունի վայրում օդի աղտոտվածության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով OTV-ին:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտ հզոր պայթյուն էր որոտացել: Պայթյունի հետեւանքով վնասվել են բազմաթիվ շենքեր, ավտոմեքենաներ, կոտրվել են տների ապակիները:
Քաղաքային հիվանդանոցները լի են տուժածներով:
Հաղորդվել է նաեւ դիվանագիտական առաքելությունների շենքերին հասված վնասի մաիսն:
Երկրում ինտերնետի խափանումներ են նկատվում:
Զոհվել է առնվազն 10 մարդ: Նրանց թվում է Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը: Տուժել է Լիբանանի վարչապետի ընտանիքն ու խորհրդականները, լուրջ վնասվածք է ստացել Նիդեռլանդների դեսպանի կինը, տուժել է ՄԱԿ-ի 48 աշխատակից: Պայթյունը հավասարազոր է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հզորությանը: Բեյրութը աղետի գոտի է հայտարարվել: Քաղաքում 2 շաբաթով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: Օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել: