Հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ և օգնություն առաջարկեցի եղբայրական ժողովրդին. Փաշինյան
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան գրառւոմ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա գրել է. «Զորակցություն եւ ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի եւ զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին:
Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում եւ գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ»: